Գարգառ

գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գարգառ (այլ կիրառումներ)

Գարգառ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։

Գյուղ
Գարգառ
Գարգառը Պուշկինի լեռնանցքից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Գյուլագարակ համայնք[1]
Հիմնադրված է1790 թ.
Այլ անվանումներԳյառգյառ
Մակերես14,58 կմ²
ԲԾՄ1 410 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1478[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԳարգառեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (256)
Փոստային դասիչ1909
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/489 (հայ.)
Գարգառ (Հայաստան)##
Գարգառ (Հայաստան)

Գտնվում է Ստեփանավան քաղաքից մոտ 6 կմ հարավ-արևելք։ Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։

Բնակավայրի հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ։

Աշխարհագրություն խմբագրել

Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից կազմում է 26 կմ։

Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։

Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։

Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն են, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։

Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով, իսկ վերջին մի քանի տարիներին գյուղում կա նաև փորձադաշտ, ուր մշակում են ոչ ավանդական մշակաբույսեր, ինչպես օրինակ՝ բրոկոլի, ֆիզալիս, պատիսոն և այլն։

Կլիմա խմբագրել

Գյուղի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Տեղումները երբեմն չափից ավելի են լինում, որից տուժում է գյուղացին՝ չկարողանալով աշխատանքները ժամանակին կազմակերպել։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գարգառի մշտական բնակչությունը կազմել է 1478, առկա բնակչությունը՝ 1320 մարդ[2]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։

Գարգառի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1886 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 158 1005 1268[3] 1600 1523 1313 1431 1395 1553[5] 1546 1478[2]

Տնտեսություն խմբագրել

Համայնքի հողերն անջրդի են։ Այդ պատճառով համայնքը դժվարությամբ է կազմակերպում գյուղմթերքների արտադրությունը։ Երաշտի տարիներին գյուղացին կորցնում է բերքի 70-80%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են ցորենի, կարտոֆիլի, բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու, մեղր։

Կրթություն և մշակույթ խմբագրել

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի վերակառուցված շենքն է։ Դպրոցը երկհերթ է, ուր սովորում է 315 աշակերտ։ Համայնքն ունի մշակույթի տուն, որի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2011 թ., և այն արդեն հանձնված է շահագործման։

Համայնքի տարածքում գործում է Առողջության առաջնային պահպանման կենտրոն, որը գտնվում է 1990-1991 թթ. գերմանական «Կարմիր Խաչ»-ի կողմից կառուցված հարմարավետ շենքում։ Գյուղում գործում է ս. Հովհաննես եկեղեցին, և կա երեք ուղտատեղի՝ Սուբնիշանը, Յամաջը և ու Ամենափրկիչը։

Նշանավոր Գարգառեցիները խմբագրել

Գարգառում են ծնվել այնպիսի հայտնի մարդիկ, ինչպես օրինակ՝

Կրասնոյարսկ քաղաքը նախագծող Արեգ Դեմիրխանովը արմատներով Գարգառից է։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։

Հասարակական կառույցներ խմբագրել

2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը նախկին մանկապարտեզի շենքն է[6]։

Մոտակա բնակավայրեր խմբագրել

Մոտակա քաղաքները խմբագրել

Մոտակա գյուղերը խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 9-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 620 — 916 էջ։
  6. «Գարգառ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.