Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետափ (այլ կիրառումներ)
Գետափ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոն Եղեգնաձորից 1-2 կմ արևմուտք, Եղեգիս գետի ստորին հոսանքի ափերին։ Գետափ է վերանվանվել 1935 թ. հունվարի 1-ին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գետափ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Եղեգնաձորի շրջան | ||
Հիմնադրված է | 1828 թ. | ||
Այլ անվանումներ | Կոթուր | ||
ԲԾՄ | 1310 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1981[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Աշխարհագրական դիրք
խմբագրելԳյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1310 մ բարձրության վրա, շրջապատված լեռներով, փռված է Երևան–Մեղրի մայրուղու ձախակողմյան մասում։ Վարչական տարածքը կազմում է 1977 հեկտար։ Մարզկենտրոնից հեռավորությունը 1-2 կմ է, Երևանից՝ 119 կմ։ Գյուղն ունի 780 ծուխ, 2385 բնակիչ։ համայնքում կա 450 առանձնատուն, և 8 երկհարկանի բնակելի շենքեր, ընդհանուր 39,044 քմ տարածքով։
Կլիմա
խմբագրելԳյուղի կլիման ցամաքային է, ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է, երկարատև, ամառը շոգ է, աշունը՝ տաք։ Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները։
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1828 թ Պարսկաստանի Սալմաստի գավառից գաղթած հայերի կողմից։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գետափի մշտական բնակչությունը կազմել է 1981, առկա բնակչությունը՝ 1726 մարդ[1]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիներն այստեղ են գաղթել Սալմաստից 1828-1830 թթ.-ին։
Գետափի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1976 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 201 | 478[3] | 771 | 765 | 1112 | 1160 | 1528 | 1504 | 1980[5] | 1980 | 1981[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Գյուղատնտեսության բնագավառում զբաղված է բնակչության 75%-ը։ Գյուղում աճեցվում է ցորեն, գարի, բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղող։ Համայնքի վարելահողերից ոռոգելի են 153 հեկտարը։
Գյուղի տարածքում գործում է Գետափի գինու գործարանը։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳետափի հին եկեղեցին XX դարի սկզբին դեռևս կանգուն էր։ Այժմ նրա տեղում կառուցված է աղբյուր-հուշարձան։ Գյուղից 2 կմ հյուսիս-արևելքում կան “Գոմավանք” եկեղեցու ավերակներ հին արձանագրություններով։
Հասարակական կառույցներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրելՏես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Գետափ (գյուղ, Վայոց ձորի մարզ) բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
- World Gazeteer: Armenia(չաշխատող հղում) – World-Gazetteer.com
- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 58» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 11-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 629