Լճկաձոր

գյուղ Հայաստանի Տավուշի մարզում

Լճկաձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 7 կմ արևմուտք, Դեբեդ գետի աջափնյակում։

Գյուղ
Լճկաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքՏավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան
Այլ անվանումներԼճաձոր, Ճալագեղ
ԲԾՄ600 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն433 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունլճկաձորցի
Ժամային գոտիUTC+4
Լճկաձոր (Հայաստան)##
Լճկաձոր (Հայաստան)
Լճկաձոր (Տավուշի մարզ)##
Լճկաձոր (Տավուշի մարզ)

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լճկաձորի մշտական բնակչությունը կազմել է 433, առկա բնակչությունը՝ 365 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել է Խոյի գավառից[3]։

Լճկաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 67 154 220 319 394 372 377 392 457 433[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Լճկաձորից 3 կմ արևելքում կա XVIII դարի "Խեչի ձոր" մատուռ, 1 կմ հյուսիս-արևելքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի "Դանիելի" ամրոցը և մ.թ.ա. 1-ին հազարամյակի դամբարանադաշտը, իսկ հյուսիսարևմտյան կողմում՝ "Արքունի" ամրոցը (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ)։ Լճկաձոր գյուղի տարածքում է գտնվում նաև XIX դարում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցին,որը որոշ չափով քանդվել է Խորհրդային Միության տարիներին,և հիմա գտնվում է քանդված վիճակում։ Լճկաձոր գյուղում է գտնվում նաև 1979 թվականին կառուցված Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը։ Կա նաև XIX դարի գերեզմանոց։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 91» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լճկաձոր» հոդվածին։