Արարատ (քաղաք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արարատ (( արտասանություն)), քաղաք Հայաստանի Արարատի մարզում։
Քաղաքային համայնք | |||
---|---|---|---|
![]() Արարատ քաղաքի մուտքը Մ2 ավտոմայրուղուց | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | հոկտեմբերի 22, 1930 թ. | ||
Մակերես | 6 կմ² | ||
ԲԾՄ | 825±1 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր, խիստ ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 20 400[1] մարդ (2015) | ||
Տեղաբնականուն | արարատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (234) | ||
Փոստային ինդեքս | 0602 | ||
Փոստային դասիչ | 0602 | ||
Ավտոմոբիլային կոդ | 27 | ||
Պաշտոնական կայք | araratcity.am | ||
| |||
Աշխարհագրություն խմբագրել
Քաղաքը մայրաքաղաք Երևանից հեռու է 48 կմ դեպի հարավ-արևելք։
Պատմություն խմբագրել
Արարատ քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի մարտի 25-ի թիվ 18 որոշումով Արարատ քաղաքի հիմնադրման տարեթիվ սահմանվեց 1930 թվականի հոկտեմբերի 22-ը։
ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1972 թվականի հունվարի 4-ի N4 որոշումով Արարատը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքաների շարքը։ Քաղաքի վարչական տարածքը կազմում է 1467 հա։
Բնակչություն խմբագրել
Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 19․533 մարդ, որից 47 % տղամարդիկ են, իսկ կանայք՝ 53 %[2]։
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1976 | 2005 | 2015 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 45 | 2 329 | 5 412 | > 15000 | 19 533 | 20 400 |
Տնտեսություն խմբագրել
Տնտեսության տեսակետից քաղաքի մասնագիտացման ճյուղը ծանր արդյունաբերությունն է։ Քաղաքի մոտ է գտնվում հանրապետության երկու ցեմենտի գործարաններից մեկը՝ Արարատի ցեմենտի գործարանը։ ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1970 թվականի մարտի 18-ի N123 որոշումով քաղաքի հետագա զարգացումը տեղափոխվում է Արարատ գյուղից հարավ ընկած տարածքում, որտեղ և կառուցվում է ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանը և ոսկու կորզիչ ֆաբրիկան։ Այստեղ բերվում և վերամշակվում է Սոթքի և Մեղրաձորի ոսկու հանքաքարը։
Քաղաքն ունի ավագ, միջնակարգ և հիմնական դպրոցներ, քաղաքային և մանկական գրադարաններ, մանկապարտեզներ, Ղազարոս Սարյանի անվան «Միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց», հիվանդանոց, պոլիկլինիկաներ, կապի հանգույց։
Մոտ մեկ տասնյակի հասնող հիմնարկ-ձեռնարկություններ, որոնք շրջապատում են քաղաքը, առաջացրել են լուրջ էկոլոգիական խնդիրներ, որոնցից է աղտոտված մթնոլորտային ավազանը[3][4][5]։
Քույր քաղաքներ խմբագրել
- Բուսսի Սեն Ժորժ 07/08/2009 (Ֆրանսիա)[6]
- Ուրգենի 25/09/2015 (Մոլդովա)
Պատկերասրահ խմբագրել
-
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձան
-
Ուսուցչապետ Ժորես Մկրտչյանի կիսանդրին
-
1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերին
-
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին
-
Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան
-
Հերոսների Պուրակ 27.09.2021
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,»։ Վերցված է 2015 Օգոստոսի 9
- ↑ «Համայնքի մասին (ք.Արարատ) - Արարատի մարզպետարան»։ Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 23
- ↑ «Աղքատի այլընտրանք. Արարատի բնակիչները կանգնած են ընտրության առջև՝ փոշի ու աշխատա՞նք, թե՞ անվտանգ շրջակա միջավայր»։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին։ Վերցված է 2012 թ․ հուլիսի 23
- ↑ Մաքուր օդ Արարատին. ՀԿ-ներին խրախուսում են մաքրել «փոշոտ քաղաքը»(չաշխատող հղում)
- ↑ Արարատ. ոսկու տենդ և առողջապահական խնդիրներ
- ↑ «Արարատն ու Սևանը ֆրանսիական զույգ քաղաք ունեն»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-07-ին։ Վերցված է 2012-07-23