Կոռնիձոր
Կոռնիձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից մոտ 16 կմ հյուսիս-արևելք, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու աջ կողմում, ծովի մակարդակից մոտ 1190 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 106 կմ։
Գյուղ | ||
---|---|---|
Կոռնիձոր | ||
![]() Սուրբ Հովհաննես եկեղեցի | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Արկադյա Խաչատրյան | |
Մակերես | 24,18 կմ² | |
ԲԾՄ | 1190 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1100[1] մարդ (2011) | |
Խտություն | 55 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր, | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | կորնիձորցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Գերենզուր անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2016 թվականից մաս է կազմում խոշորացված Տեղ համայնքի։
Աշխարհագրական դիրքը Խմբագրել
Կոռնիձոր գյուղը գտնվում է Գորիսի ենթաշրջանի հարավ-արևելյան մասում։ Այն ընկած է Արգավանդ կոչվուղ հարթավայրի վրա։ Կոռնիձոր գյուղին հյուսիսից և արևելյան մասից սահմանակցում է Տեղ գյուղը, իսկ արևելյանից` Քաշաթաղի գյուղերը։ Արևելյան սահմանով, մոտ 9 կմ երկարությամբ, հոսում է Հագարու գետը։
Կլիման Խմբագրել
Կոռնիձորի մակերևույթը հարթավայրային է։ Հյուսիս-արևմտյան մասը բարձրադիր է իսկ արևելյանը թեք քանի որ այտեղ հոսում է Հագարու գետը և տարածքը իջնում է։ Հարավ-արևմտյան մասը թեք ուղղությամբ իջնում է Քաշաթաղի շրջան՝ հատկապես Ջեջիմլի և Ղազուլու կոչվող գյուղերի սահմանները։
Պատմական անցյալը Խմբագրել
Պատմական Սյունիքի հնագույն բնակատեղերից է Կոռնիձոր գյուղը։ Գյուղը չորս անգամ անվանափոխվել է։ Ամենահին գյուղի անվանումը եղել է Խորեա (Խորանա) կամ Խորեայ, որի անվանումը մինչ այսօր պահպանվում է։ Դա իրենից ներկայացնում է մի կիրճ, որտեղ 80-100 մետր բարձրության վրա փռված են քարանձավներ, մոտ 40 հատ։ Քարանձավը միջին չափսի է, ամեն մի քարնձավում կարող են տեղավորվել 20-25 մարդ։
Կոռնիձորը Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին Խմբագրել
Դարերի հետ. խոր-խոր ձորերում ապրել է Կոռնիձորը։ Դարերի հետ կնճիռներ են գոյացել նրա դեմքին, արցունք է կաթել նրա «աչքերից» ու բարձրացել խավարը։ Դարը փոխվել էր, եկել էր նորը և նրա շառաչն միախառնվել էր նաև Կոռնիձորի շունչը։ Գյուղը դարձել էր նոր կյանքի համար մարտնչողների ճամբար, որի մեջ կոփվում էր կոռնիձորցու պատիվն ու հպարտությունը։ 1941 թվականի հունիսի 22-ին սկսեց պատերազմը։ Պատերազմը սկսվեց գյուղի ոչ հետու, բայց լուրը շատ արագ հասավ գյուղի բնակիչներին։ Ռազմաճակատ գնացին և՛ կամավորներ, և՛ զինկոմիսարիատից եկածներ։ Դրանից հետո վերջացավ Կոռնիձորի խաղաղ կյանքը։ Պատերազմական տարիների ընթացքում միայն կոլտնտեսություը ռազմաջակատ էր ուղարկել 52000 տոննա հացահատիկ, 2800 ցենտներ միս, 350 ցենտներ բուրդ և 1 միլիոն 750 000 ռուբլի դրամ։
Կոռնիձորը հետպատերազմյան տարիներին Խմբագրել
1949 թվականին ստալինյան բռնադատմանը ենթարկվեցին Մինաս Գյուլջհանանցի, Մուխան Զանքունցի, Սարգիս Զռահանանցի, Կոլյա Մաբաբունցի ընտանիքները և Աքսորվեցին Ալթա։ Սակայն նրանք հետո արդարացվեցին և վերադարձան գյուղ, արդեն Ստալինի մահից հետո՝ 1965 թվականին յոթամյակի վերջին տարում, կոլտնտեսությունը (նոր թղթադրամով) ստացավ 337000 ռուբլ դրամական պարգև։ 1967 թվականին գյուղը գազ էր մատակարարում, նաև սկսեց տարածվել հեռախոսային ցանցը։ Արդեն իսկ սկսեց գործել հեռուստացույցը։ Անբասիր աշխատանք կատարելու համար մի շարք մարդիկ արժանացան մեծ պարգևների։ Նրանք էին՝ Սմբատ Կարապետյանը, Հարություն Մայիլյանը, Անդրանիկ Սրապյանը, Վաղարշակ Սիմոնյանը, Գավրուշա Բալասանյանը, Հովսեփ Հարությունյանը, Հայրապետ Բաբաջանյանը, Սիրան Մայիլյանը, Ռուբեն Սիմոնյանը, Արսեն Գալստյանը, Խաչատուր Բաբայանը, Լևոն Դավթյանը, Բագում Հովհաննիսյանը, Ռաֆիկ Բալյանը, Շամխալ Սահակյանը, Անդրանիկ Սողոմոնյանը։
Գյուղի հոգևոր կյանքը Խմբագրել
1971 թվականին Կոռնիձորում կառուցվեց դպրոցի մի նոր շենք, որտեղ սովորում էին շուրջ 421 աշակերտ, իսկ 1973 թվականին արդեն շահագործվեց ուսուցչի տունը։ 1975 թվականին կառուցվեց հսկա մշակույթի պալատը՝ իր գրադարանային բաժանմունքով[2]։
Բնակչություն Խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Կոռնիձորի մշտական բնակչությունը կազմել է 1100, առկա բնակչությունը` 1009 մարդ։ Գյուղը գերազանցապես բնակեցված է եղել հայերով[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 491 | 1099 | 1228 | 981 | 1049 | 1022 | 1279 | 1252 | 1147 | 1072 | 1207 | 1100[1] |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, խաղողագործությամբ, բանջարանոցային և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ Խմբագրել
Կոռնիձորի Սբ. Հովհաննես եկեղեցին XVIII-XIX դարերի կառույց է։ Կոռնիձորի շրջակայքում պահպանվել են քարայր-կացարաններ և գյուղատեղիներ
Հասարակական կառույցներ Խմբագրել
Գյուղն ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, մսուր-մանկապարտեզ։
Արտաքին հղումներ Խմբագրել
- kornidzor.am Archived 2019-07-01 at the Wayback Machine.
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Սիմոնյան Ս. «Կոռնիձոր»։ Պատմափաստագրական վեպ.- Երևան «Գրիգոր Տաթևացի» հրատարակչություն, 2006.- 136 էջ
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հուլիսի 15