Մասիս (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)

Մասիս (նախկին անվանումը՝ Թոխանշալու), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Մասիս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1831 թ.
Մակերես4,2 կմ²
ԲԾՄ840 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1370[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Մասիս (Արարատի մարզ) (Հայաստան)##
Մասիս (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Թոխանշալու անունը, 1945 թ. օգոստոսի 20-ին վերանվանվել է Մասիս[2]։ Բնակիչների նախնիները այստեղ են եկել 1828-1829 թթ. Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 840 մ բարձրություն։

Գյուղի հարավային եզրին են գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) և Սուրբ Թադևոս Առաքյալ մատուռը (16-րդ դ.)։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է 3-ից 5 °C։ Ամառը տևական է, մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմություն 24-ից 26 °C։ Հաճախ խորշակները վնասում են գյուղատնտեսությանը։ Տեղումները կազմում են 250 -300 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման հետևանքով դարձել են կուլտուր ոռոգելի լանդշաֆտի, համայնքը գտնվում է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մասիսի մշտական բնակչությունը կազմել է 1370, առկա բնակչությունը՝ 1327 մարդ[1]։ 1831 թվականից ի վեր բնակիչները հայեր են[3], որոնց նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից[2]։

Մասիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 176 375[3] 543 473 587 935 1382 1437 1569[5] 1656 1370[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 3, էջ 702
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 132» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 768

Արտաքին հղումներ խմբագրել