Սալլի

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Սալլի[2], գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[3]։

Գյուղ
Սալլի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետՍամվել Ղազարյան
ԲԾՄ1550 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն220[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Սալլի (Հայաստան)##
Սալլի (Հայաստան)
Սալլի (Վայոց ձորի մարզ)##
Սալլի (Վայոց ձորի մարզ)

Աշխարհագրական դիրք խմբագրել

Հողատարածքները ձգվում են 1400-ից մինչև 2850 մետրի սահմաններում։ Գյուղը գտնվում է Սելիմագետի ափին, մարզկենտրոնից հեռու է 20 կմ, մայրաքաղաքից՝ 130 կմ։ Գտնվում է ծովի մակերևույթից 1540-1640 մ բարձրության վրա։

Անվանում խմբագրել

Ստեփանոս Օրբելյանի 13-րդ դարում կազմած Վայոց Ձորի գյուղաննունների ցանկում Սալլի անվանումը բացակայում է, սակայն պատճառն այն չէ, որ գյուղն այդ ժամանակ գոյություն չի ունեցել, այլ այն, որ գյուղն այդ ժամանակ այլ անուն է կրել, որն այժմ մոռացության է մատնվել։

Պատմություն խմբագրել

Սալլի գյուղը հիմնվել է շատ հին ժամանակներում։ Այդ մասին կա հիշատակություն Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսիական» գրքում, որում հիշատակված է, որ Գրիգոր Լուսավորիչի հանձնարարությամբ Հայաստանի տարբեր վայրեր քրիստոնեության քարոզման նպատակով ուղարկված քարոզիչներն իջևանել են Սալլի գյուղում։ Գյուղի տարածքը շատ է դուր եկել նրանց և սրբերից մեկի՝ սուրբ Մամասի մասունքները թաղվել են նշված տարածքում։ Հետագայում նույն տեղում կառուցվել է եկեղեցի, որը ներկա պահին վերակառուցման կարիք ունի։

Գյուղի ներկա բնակչության մեծամասնությունը գաղթել է Խոյից և Սալմաստից։

Բնակչություն խմբագրել

Գյուղից փոքր ինչ հեռու՝ հին գյուղատեղիում գտնվող պատամական հուշարձանները փաստում են, որ Սալլին տարածաշրջանի ամենահին բնակավայրերից է։ Մինչ 19-րդ դարը գյուղը հայաբնակ է եղել։ Նույն դարում արդեն հայաթափ բնակատեղիում բնակություն են հաստատել թյուրքական ծագմամբ մուսուլման ցեղեր։ Նրաք բնակատեղին լքել են միայն մեկ դար անց և գյուղը նորից վերաբնակեցրել են հայերը։ Գյուղի նոր բնակիչները դարձել են մոտակա գյուղերից փոխադրված հայերը, որոնց նախնիները հիմնականում Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից էին։

Գյուղը ներկայումս ունի 285 բնակիչ, որի կազում տղամարդիկ կազմում են բնակչության 44%-ը։ Սալլիի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1839 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 77 422 668 291 344 497 296 355 329 167 235 220[1] 285

Կլիմա խմբագրել

Կլիման չոր է ու ցամաքային։ Հաճախակի կրկնվող երաշտներից տուժում են գյուղատնտեսական մշակաբույսերը։

Տնտեսություն խմբագրել

Տարածքը 1683 հեկտար է, որից 603 հեկտար՝ արոտ, 72 հեկտար՝ խոտհարք, 100 հեկտար՝ վարելահող։ Տարածքում մշակվում են բոլոր այն գյուղատնտեսական կուլտուրաները, որոնք տարածված են Հայաստանում։ Բնակչությունն զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Գյուղը հեռախոսաֆիկացված է։

Շինություններ խմբագրել

Գյուղն ունի հիմնական դպրոց, սպորտային բաց հրապարակ, վարչական շենք, բուժկետ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Նոր Սալլի գյուղում պատմամշակութային կառույցներ ու հուշարձաններ գրեթե չկան, սակայն դրանք բավականին մեծ թիվ են կազմում նույնանուն հին բնակատեղիում։

Սալլի էքիներ (Սալլու այգիներ) գյուղից շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող այս վայրում են գտնվում երեք գեղաքանդակ խաչքարեր։ Դրանցից երկուսն արձանագիր են։

Սուրբ Մամասի եկեղեցին գտնվում է գյուղից 600-700 մ հեռավորության վրա՝ 1652 մ բարձրության վրա։ Այն իրենից ներկայացնում է միանավ հորինվածքով մի եկեղեցի, որից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում ավելի փոքր չափեր ունեցող և մատուռ հիշեցնող մյուս եկեղեցին։ Այս երկուսի միջանկյալ հատվածում գտնվում է երրորդը, որն իր ճարտարապետությամբ նման է երկրորդին։ Վանքի հիմնադրումը կապվում է Սուրբ Մամաս ճգնավորի մասունքներն այստեղ ամփոփելու հետ։ Սուրբ Մամասի վանքի մերձակայքում գտնվող գերեցմանոցում կան 12-16-րդ դարերով թվագրվող ավելի քան երկու տասնյակ խաչքարեր ու բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մի քանիսը արձանագիր են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  3. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 173» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 118