Մխչյան
Մխչյան, գյուղ Հայաստանի Արարատի մարզում։ Նախկինում ունեցել է Իմամշալու, Իմամշահլի, Իմանշալու, Իմանշահլի անվանումները։ Մխչյան է վերանվանվել 1935 թվականին։ Գյուղի անվանումը կապված է 1921 թվականի քաղաքացիական կռիվների ժամանակ այստեղ զոհված Լիպարիտ Մխչյանի անվան հետ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Մխչյան | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արարատի մարզ | ||
Հիմնադրված է | 1831[1] թ. | ||
Մակերես | 9,86 կմ² | ||
ԲԾՄ | 845 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 4531 մարդ (2012) | ||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
ԿլիմանԽմբագրել
Գյուղը գտնվում է Հրազդան գետի հովտում, ծովի մակարդակից 845 մ բարձրության վրա։ Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ 2005 թվականի ազգային վիճակագրական ծառայության տվյալների գյուղի բնակչության թիվը կազմել է 5021 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Բնակչության մեջ մինչաշխատունակ տարիքի բնակիչները կազմում են 23%, աշխատունակները՝ 65%, հետաշխատունակները՝ 12%։
ԲնակչությունԽմբագրել
Բնակիչների նախնիները գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։
Մխչյանի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 391 | 1177 | 1104 | 1268 | 2912 | 3557 | 2843 | 5022 | 5030 |
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի առկա 1304 տնտեսություն։ Ունի 2 դպրոց, դրանցից առաջինը հիմնադրվել է 1883 թվականին, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Արդյունաբերության ոլորտում զարգացած են սննդի արդյունաբերությունը, այստեղ գործում է կոնյակի հումքի մշակման արտադրամաս։ Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը, որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում են Արտաշատի ջրանցք և դրանով ոռոգում տեղի գյուղատնտեսական հողահանդակները։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 657 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ, Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։