Սերս
Սերս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[2]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։ Մարզկենտրոնից 36 կմ հարավ-արևելք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Սերս | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Վայոց ձորի մարզ | ||
Համայնք | Վայոց Ձորի մարզ և Ազիզբեկովի շրջան | ||
Այլ անվանումներ | Ցեցիկ | ||
ԲԾՄ | 2050 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 189[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Պատմություն
խմբագրելՍերսն ունի հին ու վաղեմի պատմություն։ Հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Հայտնի է, որ գյուղը պատկանում է պատմական Հայաստանի Սյունիք նահանգին։ Պահպանվում է գյուղի եկեղեցին, որի հիմնադրման տարեթիվն անհայտ է։ Սակայն հայտնի է, որ եկեղեցին վերանորոգվել է 1525 թվականին։
Գյուղի բնակիչները 1604 թվականին գաղթվել են Շահ Աբասի կողմից։ Գյուղը վերաբնակեցվել է 1828 թվականին, երբ մեր պապերը գաղթեցին Պատմական Հայաստանի Սալմաստ գավառի Սաֆրա գյուղից։ Սերս անունը բերելով իրենց հետ, հավանաբար նախկին գյուղի անունը փորձել են այդպես հիշել։
Սերս գյուղը անմասն չի մնացել 1918-1920 թվականների հայ թուրքական բախումներից՝ տալով բազում զոհեր և ծնելով նորանոր հերոսներ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ են զորակոչվել 106 սերսեցիներ, որոնցից վերադարձել են միայն 53-ը։
Սերսը, լինելով սահմանամերձ գյուղ, 1988-1994 թվականներին նորից հայտնվել է պատերազմական իրավիճակում, սակայն իր բնակիչների վճռականության շնորհիվ դարձել է անխոցելի մի ամրոց։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սերսի մշտական բնակչությունը կազմել է 189, առկա բնակչությունը՝ 179 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թթ.-ին գաղթել է Սալմաստի գյուղերից։ Սերսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 297 | 474 | 533 | 654 | 414 | 429 | 293 | 204 | 238 | 189[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍերսում կան «Մեծ Վանք» (Սուրբ Հովհաննես, XIX դար) և XVII դար եկեղեցիներ, իսկ 1,5 կմ հարավ-արևմուտք՝ «Թուխ Մանուկ» մատուռ (XVII դար) և խաչքարեր։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
- Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
- Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 128, available online at the website of the Internet Archive:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Վայոց ձորի մարզի մարդահամար, 2008
- ↑ Հայաստանի կառավարության որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» 17 նոյեմբերի 1998 թվականի N 713, քաղ. Երևան։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 147» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 29-ին.