Սևքար (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևքար (այլ կիրառումներ)
Սևքար, գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, մարզկենտրոն Իջևանից մոտ 12 կմ հյուսիս, Սևքար գետի հովտում։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 6-7 բալլանոց սեյսմիկ գոտում։
Գյուղ | ||
---|---|---|
Սևքար | ||
Սևքարի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Թելոյան Թաթուլ | |
Այլ անվանումներ | Ղարադաշ | |
ԲԾՄ | 800 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2193[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | սևքարեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ[2]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Պատմական Սևքարը շրջակայքի կենտրոնն էր։ Արաբական տիրապետության ժամանակաշրջանում Սևքարը մտնում էր Գանձակի ամիրության մեջ։ Սևքարը իր գոյության ընթացքում երկու անգամ լիովին ավերվել է՝ 13-րդ դարում թաթար-մոնղոլների կողմից, իսկ 1721 թ. Աղա Մահմեդ խանի ավերիչ արշավանքների պատճառով։ Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, մասնավորապես՝ անասնապահությունը և այգեգործությունը։ Գյուղի տարածքը՝ 5078 հա, գյուղը ունի 724 կտուր և 2269 բնակիչ.[2] Գտնվում է Տավուշի մարզում, նախկին Իջևանի շրջանի հյուսիսարևմտյան մասում, Իջևանից մոտ 20 կմ հեռավորությամբ։ Հարակից է Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ։ Լեռներով բաժանված է Լոռու մարզի (նախկին Գուգարքի շրջանի) Աթան և Լորուտ գյուղերից։ Գտնվում է 1-ին սեյսմիկ գոտում։
Սևքարը ծավալված է Աղստև և Սևքար գետերի միջև։ Գյուղի տարածքի մեծ մասը գտնվում է ծովի մակերևույթից 700 - 1700 մ բարձրության վրա, հարավ-արևմուտքից դեպի հյուսիս-արևելք ընդհանուր թեքությամբ։ Առանձին լեռների բարձրությունը հասնում է 2500 մ և ավել։ Առավելում են լեռնատափաստանային և, հարավարևմտյան մասում՝ լեռնաանտառային լանդշաֆտները։
ԿլիմաԽմբագրել
Գյուղը ունի բարեխառն կլիմա, բարեխառն շոգ ամառներով և մեղմ ձմեռներով։ Ցածրավայրերում կլիման համարյա հասնում է սուբտրոպիկայինին։ Միջին տարեկան ջերմաստիճանը. ցածրավայրերում՝ 12 °C, բարձրավայրերում՝ 4 °C։ Առավելագույն ջերմաստիճանը՝ 37 °C, նվազագույնը՝ -20 °C։ Միջին տարեկան տեղումները՝ 500 - 800 մմ, ձյան ծածկույթը՝ 10 - 15 սմ։
ԲնությունԽմբագրել
Բուսականության մեջ առավելում են տարածքի նշանակալի մասը զբաղեցնող անտառները (600 - 2500 մ բարձրության վրա)։ Այստեղ աճում են 120 բույսերի տեսակներ։ Հիմնական ծառերն են հաճարենին, կաղնին, բոխին։ Աճում են նաև ընկուզենիները, լորենիները, հացենիները, կեչիները, գիհիներ։ Տարածված են բազմամյա խոտերը։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Սևքարի մշտական բնակչությունը կազմել է 2193, առկա բնակչությունը` 1929 մարդ[1]։ Հին հայաբնակ գյուղ է[3]։
Սևքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1019 | 1564[3] | 2411 | 1511 | 2363 | 1626 | 2158 | 2153 | 2222 | 2193[1] |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Սևքարից 2 կմ հարավ կա 17-րդ դարի եկեղեցի, իսկ 3 կմ արևմուտքում գտնվում է XVI-XVII դարերի Դարպասի գյուղատեղին։
Տես նաևԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Մուշեղ Մանուկյան (Գալշոյան), Սարի ճամփեքով գնացող մարդիկ։ «Գարուն», 1967, թիվ 7։ Archived 2020-07-15 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 Գյուղպետարանի տվյալներով.
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 179»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 20