Ակներ (Սյունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում
Այս հոդվածը Հայաստանի Սյունիքի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ակներ (այլ կիրառումներ)։

Ակներ (նախկին անվանում՝ Բռուն կամ Բուռուն), գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում, Գորիսից 2 կմ հյուսիս-արևմուտք, Վերիշեն գյուղից անմիջապես հյուսիս-արևմուտք, Վարարակ գետի ափին, ծովի մակերևույթից 1600-1680 մ բարձրության վրա։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
ԳյուղապետՍպարտակ Մինասյան
Հիմնադրված է1880 թ.
Այլ անվանումներԲռուն, Բուռուն
Մակերես1,89 կմ²
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1374[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԱկներցի
Ժամային գոտիUTC+4
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)##
Ակներ (Սյունիքի մարզ) (Հայաստան)

Հիմնադրվել է 1880 թվականին։ Բուռուն անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[2]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից՝ Գորիսի շրջանի։ Ակները 1958-1990 թթ.-ին գտնվում էր Վերիշենի պետական տնտեսության կազմում, որից տարանջատվել է 1991 թ.-ին։ 1995 թվականից մտնում է Հայաստանի Սյունիքի մարզի մեջ։ Ակներ է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին։

Բնակչություն Խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Ակների մշտական բնակչությունը կազմել է 1374, առկա բնակչությունը՝ 991 մարդ[1]։ Գյուղը հիմնադրման պահից բնակեցված է եղել հայերով[3][4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3][4].

Տարի 1897 1926 1931 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 226 488 540 568 709 632 493 1087[5] 1374[1]

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ Խմբագրել

Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որը կառուցված է եղել դեռևս X դարում։ Գյուղի տարածքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 758
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 1, էջ 739
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

Արտաքին հղումներ Խմբագրել