Դաշտադեմ (Արագածոտնի մարզ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)

Դաշտադեմ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արտենի լեռան հարավային ստորոտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 52 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1450 մ։ Դաշտադեմ է վերանվանվել 1979 թվականին։

Գյուղ
Դաշտադեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ և Թալինի շրջան
Հիմնադրված է1920 թ.
Այլ անվանումներՆերքին Թալին
Մակերես0,73 կմ²
ԲԾՄ1458±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն548 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ0516
Դաշտադեմ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Դաշտադեմ (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Դաշտադեմ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Դաշտադեմ (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

Բնակչություն

խմբագրել

Գյուղի նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից։ Դաշտադեմի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի Բնակչություն
1873 248 մարդ [3]
1897 420 մարդ [4]
1926 301 մարդ [4]
1939 484 մարդ [4]
1959 412 մարդ [4]
1970 642 մարդ [4]
1979 547 մարդ [4]
1989 605 մարդ [5]
2001 613 մարդ [4]
2011 548 մարդ [1]


Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել
 
Սբ. Քրիստափոր եկեղեցի

Գյուղից 2.5 կմ հարավ գտնվում է Սուրբ Քրիստափորի վանքը։ Այն սրբատաշ գորշ տուֆից է, ներսից խաչաձև, արտաքինից ներկալված ուղղանկյան մեջ և թվագրվում է Vll դարով։ Քառակուսի հիմքից անցումը ութանիստ գմբեթին իրականացված է առագաստների միջոցով։ Միակ՝ արևմտյան մուտքը շրջակալված է քանդակաձարդ զույգ որմնասյուններով։ Պատերին կան X-XV դդ. նվիրատվական արձանագրություններ։ Սբ. Քրիստափորը ամբողջությամբ վերականգնվել է 1980 թ.։ Այն շրջապատված է կոպտատաշ բազալտե պարսպով, ավելացվել են խցեր։ Եկեղեցուց քիչ հյուսիս պահպանված է սև տուֆից կառուցված քառակուսի հատակագծով աշտարակաձև կառույց, որը պայմանականորեն համարվում ե զանգակատուն։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 65» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Օգոստոսի 6-ին.
  3. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  5. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 651. — 4696 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտադեմ (Արագածոտնի մարզ)» հոդվածին։