Կարճաղբյուր

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարճաղբյուր (այլ կիրառումներ)

Կարճաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Կարճաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
ԲԾՄ2005 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2337 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարճաղբյուր (Հայաստան)##
Կարճաղբյուր (Հայաստան)
Կարճաղբյուր (Գեղարքունիքի մարզ)##
Կարճաղբյուր (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է Սևանա լճի հարավարևելյան ափին, Վարդենիս-Երևան խճուղու մոտ, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Անասնապահական–ծխախոտագործական սովետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։ Կարճաղբյուրում են «Իշխան»-ի ձկնաբուծարանը և «Վարդենիս» հանգստի տունը։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, 2 գրադարան, կինո, մսուր-մանկապարտեզ, բուժկայան։ Կարճաղբյուրի շրջակայքում կան բազմաթիվ հնագիտական հուշարձաններ, որոնցից հնագույնները համանուն գետի ձորակում սփռված ժայռապատկերներն են։ Գյուղից հարավ-արևելք գտնվում է «Բերդի դոշ» կոչվող կիկլոպյան ամրոցը (գրավում է 5 հեկտար տարածություն)։ Սարահարթի բարձրադիր մասում ընկած է միջնաբերդը՝ շրջապատված 4 մետր լայնությամբ պարսպով, ունի լայն մուտք, որի մոտ պահպանվել են երկու հզոր բուրգերի հետքեր։ Այս տարածքից հավաքած նյութերը հիմք են տալիս ենթադրելու, որ ամրոցն ու միջնաբերդը բնակեցված են եղել բրոնզի դարաշրջանից մինչև միջնադար։ Ամրոցից հարավ և հարավ-արևելք պահպանված են երկու դոլմեն։ Հարավային մասում կան նաև կենցաղային պատկերներով միջնադարյան դամբարանադաշտ և խոշոր ժայռաբեկորներից ու խաչքարերից կառուցված մատուռներ (անվանում են «Քարե դուռ»)։ Գյուղից 2 կմ արևմուտք, կոլտնտեսության արտերում, սփռված են մ.թ.ա. 3–րդ հազարամյակից մինչև 3–1–րդ դարերի դամբարանների խմբեր և մոտ 4 հեկտար տարածքով անտիկ ժամանակաշրջանի բնակավայր, որը կառուցված է եղել բավական կանոնավոր հատակագծով։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կարճաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 2337, առկա բնակչությունը՝ 2263 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց հիմնական մասի նախնիները 1829-1830 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանից[4]։ Կարճաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1830 180 մարդ [5]
1897 923 մարդ [5]
1926 1433 մարդ [5]
1939 1909 մարդ [5]
1959 1892 մարդ [5]
1970 2308 մարդ [5]
1979 2116 մարդ [5]
1989 1970 մարդ [6]
2001 2299 մարդ [5]
2011 2337 մարդ [2]


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 328