Տանձատափ (Սյունիքի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տանձատափ (այլ կիրառումներ)
Տանձատափ, , գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Գորիսից 16 կմ հարավ-արևմուտք, Տաթև գյուղից 1,5 կմ հարավ-արևելք, Տաթև գետի ձորակում, բարձրությունը ծովի մակարդակից` 1360-1380 մ։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից կազմում է մոտ 47 կմ:
Գյուղ | ||
---|---|---|
Ընդհանուր տեսարան | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Համայնք | Տաթև (համայնք) | |
Մակերես | 7,32 կմ² | |
ԲԾՄ | 1420 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 88[1] մարդ (2011) | |
Խտություն | 14 մարդ/կմ² | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | տանձատափցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Գյուղը Տանազատապ անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Զանգեզուրի գավառի, իսկ 1930 թվականից` Գորիսի շրջանի: 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ, 2015 թվականից մասն է խոշորացված Տաթև համայնքի:
ԲնակչությունԽմբագրել
Ըստ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքների` Տանձատափի մշտական բնակչությունը կազմել է 88, առկա բնակչությունը` 85 մարդ[1]։ Գյուղը բնակեցված է եղել և շարունակում է բնակեցված լինել գրեթե բացառապես հայերով[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Բնակչության 1831-2011 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և երկրագործությամբ։
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Տանձատափում է XVII-XVIII դարերի Սբ. Մինաս եկեղեցին, իսկ 1,5 կմ հյուսիս՝ ձորալանջին, գտնվում է “Սրվանց Խաչ” մատուռը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5, էջ 10
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.