Խաչաղբյուր (Գեղարքունիքի մարզ)

գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչաղբյուր (այլ կիրառումներ)

Խաչաղբյուր, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Խաչաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ՀամայնքՎարդենիս (համայնք) | Վարդենիս համայնք[1]
Մակերես47.4 կմ²
ԲԾՄ1950 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1064[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Խաչաղբյուր (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Խաչաղբյուր (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Խաչաղբյուր (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Խաչաղբյուր (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Գտնվում է մարզկենտրոն Գավառից 76 կմ հարավ-արևելք։ Վերանվանվել է Խաչաղբյուր 1991 թ. ապրիլի 3ին։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1950 մետր բարձրության վրա։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Խաչաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 1064, առկա բնակչությունը՝ 1008 մարդ[2] Բնակչության մի մասի նախնիները 1915-1918 թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշի, Վանի, Բասենի գյուղերից[3]։ Խաչաղբյուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 2001 2011
Բնակիչ 212 770[5] 1204 1160 1820 1108 1502 1183 1064[2]

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և ծխախոտի մշակությամբ։

Պատմամշակութային կոթող

խմբագրել

Մոտակայքում են գտնվում Քռեր բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.-10-18դդ.) և Մուրադ խաչ ամրոցը (մ.թ.ա. 4-րդ-մ.թ. 5 դդ.) իսկ հարավային մասում՝ Սուրբ Բեթղեհեմ եկեղեցին (վերականգնված՝ 9դ.)։

Հայտնի անձինք

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել


Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 699
  4. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»