Կրուգլայա շիշկա
գյուղ Հայաստանի Լոռու մարզում
Կրուգլայա շիշկա, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գյուղ | ||
---|---|---|
Կրուգլայա շիշկա | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Հիմնադրված է | 1830 թ. | |
ԲԾՄ | 1600 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 90[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Գտնվում է Տաշիր քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք, Տաշիր գետի ձախ կողմում, Բոլորկոն լեռան ստորոտին։ 2017 թվականից մտնում է Տաշիր համայնքի կազմի մեջ։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մ, հեռավորությունը Մեդովկա գյուղից՝ 3 կմ հյուսիս։ Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կրուգլայա շիշկայի մշտական բնակչությունը կազմել է 90, առկա բնակչությունը՝ 88 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 179 | 237 | 243 | 230 | 109[4] | 119 | 90[2] |
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Տաշիր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 05․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 114» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 29-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 745 — 916 էջ։