Ակնաշեն

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Ակնաշեն (նախկին անվանումը՝ Վերին Խաթունարխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 6 կմ հարավ։ Տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 34 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։

Գյուղ
Ակնաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղապետԱրսեն Հովսեփյան
Մակերես4.52 կմ²
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1569 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽաթունարխցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1112[2]
Ակնաշեն (Հայաստան)##
Ակնաշեն (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1569, առկա բնակչությունը՝ 1388 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, որոշ թվով բնակիչներ այստեղ են գաղթել նաև Սուրմալուից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Ակնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 361 մարդ [4]
1897 504 մարդ [5]
1926 458 մարդ [5]
1939 652 մարդ [5]
1959 941 մարդ [5]
1970 1177 մարդ [5]
1989 1366 մարդ [6]
2001 1404 մարդ [5]
2011 1569 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմական կառույցներ խմբագրել

Գյուղի տարածքում են գտնվում Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին և մ. թ. ա. 6-րդ -5-րդ հազարամյակի «Հին Ակնաշեն» բնակատեղին[7], մ. թ. ա. 4-րդ-3-րդ հազարամյակի դամբարանադաշտը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 546. — 4696 p.
  7. «Նեոլիթի դարաշրջան. Ակնաշենում պեղումները շարունակվում են (տեսանյութ պեղումներից)». 14.10.2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.