Հաղթանակ (Տավուշի մարզ)
գյուղ ՀՀ Տավուշի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հաղթանակ (այլ կիրառումներ)
Հաղթանակ (նախկինում՝ Թումանյանի անվան սովխոզին կից ավան), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, նախկին Նոյեմբերյանի շրջանում, Նոյեմբերյան քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք` Դեբեդ գետի աջափնյակում։
Գյուղ | ||
---|---|---|
Հաղթանակ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ և Նոյեմբերյանի շրջան | |
Այլ անվանումներ | Թումանյանի անվան սովխոզին կից | |
ԲԾՄ | 600 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1161[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հաղթանակի մշտական բնակչությունը կազմել է 1161, առկա բնակչությունը՝ 946 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].
Տարի | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 326 | 921 | 987 | 1180 | 1274 | 1161[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀաղթանակից 1,5 կմ հյուսիս գտնվում է մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի “Խրամաբերդ” ամրոցը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 24-ին.