Բացել գլխավոր ցանկը

Նորատուս

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում

Նորատուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։ Գյուղում վերանորոգվում է Գ. Լուսավորիչ եկեղեցին։ Նորատուս գյուղը հայտնի է նաև իր գերեզմանատնով։ Որտեղ կան բազմաթիվ 9-17(18) դդ. թվագրվող խաչքարեր։

Գյուղ
Նորատուս
Նորատուսի մեծ գերեզմանոցը (Գեղարքունիք) 22.jpg
Կոորդինատներ: 40°22′48″ հս․ լ. 45°10′48″ ավ. ե. / 40.38000° հս․. լ. 45.18000° ավ. ե. / 40.38000; 45.18000
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԲԾՄ1920-1940 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն6917[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Նորատուս (Հայաստան)
Red pog.png
##Նորատուս (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

 
Նորատուսի խաչքարեր (լուսանկարիչ՝ Մ. Դադայանց, «Արաքս» հանդես, 1893, Բ)

Գեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ ափին, Գավառից 5 կմ հյուսիս-արևելք է գտնվում Նորատուս գյուղը, որը Գեղարքունի գավառի հնագույն բնակավայրերից է, ուր պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ։ Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ։

Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավարևելյան եզրին՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատունը։ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։ Ճարտարապետական հորինվածքով այն «գմբեթավոր սրահ» տիպի կառույց է, 7-րդ դարի շինությունների համեմատ ունի սեղմ համաչափություններ, ընդգծված ելուստներով որմնամույթեր և համեմատաբար փոքր տրամագծով գմբեթ։ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որ կառուցվել է հավանաբար 9-10-րդ դարերում, եղել է միանավ թաղածածկ շինություն, որը հետագայում վերափոխվել է գմբեթավոր սրահի (X-XI դդ., ճարտարապետ Խաչատուր)։

Նշանավոր է գյուղի հարավային մեծ գերեզմանատունը իր բազմաթիվ խաչքարերով։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Մեծամասնություն են կազմում XIII-XVII դդ. խաչքարերը, որոնց գգալի մասը խմբավորված են, կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը։ Հանդիպում են փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր։ Առավել շատ են առանձին կանգնած պատվանդանների վրա բարձրացող խաչքարերը։ Նորատուսում գործել են մի շարք տաղանդավոր քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ։

Նորատուսի մոտ, Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դարերի դամբարաններում հայտնաբերվել են միկարասանի, երկկարասանի և խմբակային թաղումներ։ Նորատուսի դամբարաններից գտնվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլն։

Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող միջնադարի ճարտարապետական բարձր ոճով քանդակված խաչքարերը տեսնելու են գալիս աշխարհի տարբեր երկրներից հազարավոր տուրիստներ։

ԱվանդությունԽմբագրել

Ավանդության համաձայն՝մոնղոլ-թաթարական հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր զգեստավորում են զինվորների պես։ Տեսնելով այդ զարհուրելի տեսարանը՝ թշնամին ամթոալի ետ է նահանջում։

Դամբարանի տարածքում կա մի փոքրիկ մատուռ, որի օգնությամբ, մեկ այլ ավանդույթի համաձայն, փրկվել է մի ամբողջ գյուղ։ Մոնղոլ-թաթարները պայմանավորվել էին գյուղի ավագանու հետ, որ կխնայեն բոլոր այն մարդկանց կյանքը, ովքեր կտեղավորվեն ժամատան ներսում։ Քանի որ մատուռն ուներ գաղտնի ելք, բոլոր բնակիչներին հաջողվեց փախչել։ Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ՝ ապշահար է լինում՝ նա տեսնում է միայն աղոթող ավագանուն։ Ավագանին բացատրում է, որ ամբոխը վերածվել է աղավնիների ու չվել երկինք։

ՊատկերասրահԽմբագրել


Նորատուսի համայնապատկերը


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել