Գառնի (գյուղ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գառնի (այլ կիրառումներ)
Գառնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 63 կմ հարավ, Երևան քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Ազատ գետի աջ ափին՝ հովտում։ Հայտնի է նույնանուն հեթանոսական տաճարով։ 1225 թ-ին այստեղ է տեղի ունեցել Գառնու ճակատամարտը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գառնի | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Կոտայք | ||
Համայնք | Գառնի | ||
Համայքապետ | Տիգրան Պողոսյան | ||
Մակերես | 33.42 կմ² | ||
ԲԾՄ | 1400 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 8111 մարդ (2020) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Տեղաբնականուն | Գառնեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 2215 | ||
Փոստային դասիչ | 2215 | ||
Պաշտոնական կայք | kotayk-garni.am | ||
| |||
Ավերվել է 1679 թ.-ի աղետաբեր երկրաշարժից և նորից վերականգնվել է 1828-1829 թթ.-ին՝ Պարսկահայաստանից գաղթած հայերի կողմից։
Բնակչություն
խմբագրելԳառնու ազգաբնակչության փոփոխությունը.[1]
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1507 | 2816 | 3083 | 3176 | 4554 | 5016 | 2004 | 7678 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳառնին հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով։ Գանռիում է գտնվում Գառնի ամրոցից ու Միհր աստծուն նվիրված 1-ին դ. հեթանոսական տաճարը։
Բացի այդ, այստեղ են գտնվում 4 դարի միանավ եկեղեցու ավերակները, Սբ. Պողոս-Պետրոս (XII-XIII դար) և Սբ. Սարգիս (XI դար) եկեղեցիները, XII դար կենտրոնագմբեթ Մաշտոց Հայրապետի եկեղեցին, “Թուխ Մանուկ” և Սբ. Սարգիս (IX դար) մատուռները, Գառնու կամուրջը (XI դար)։
Պատմական ակնարկներ
խմբագրելՀայաստանի հնագույն բնակավայրերից է. որպես բնակավայր հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 2166 թվականին։ Ըստ կիսաավանդական պատմության՝ կառուցվել է մ. թ. ավելի քան 2000 տարի առաջ։ Խորենացին նրա կառուցումը վերագրում է Հայկ Նահապետի ծոռ Գեղամին։ Իբր վերջինիս թոռան՝ Գառնիկի անունով էլ կոչվել է Գառնի։ Առաջին անգամ հիշատակում է հռոմեական պատմագիր Տակիտոսը՝ Գորնեա անունով։ Հայկական աղբյուրները հիշատակում են նաև Գեղամի բերդ, Գեղամի դաստակերտ անուններով։ Հավանաբար հիմնադրվել է մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Մ.թ.ա. առաջին դարի կեսերին գյուղն ավերվել է հռոմեական զորքերի կողմից, նորից վերականգնվել Տրդատ Ա- ի օրոք՝ հավանաբար 77 թ.։ Արտաշիսյանների և Արշակունիների օրոք եղել է զորակայան, ամառանոց, եպիսկոպոսանիստ։ Ամրոցը արաբական նվաճումների ժամանակ ավերվելուց հետո նորից վերականգնվել է Աշոտ Բ -ի օրոք, իսկ դրան կից ավանը ոչ միայն շարունակում էր պահպանել իր գոյությունը, այլև 10-րդ դարից համարվում էր գյուղաքաղաք։ Գառնիում հայտնաբերվել են վաղ բրոնզեդարյան բնակավայրեր, ուշ բրոնզեդարյան դամբարաններ, հնագիտական զանազան նյութեր, Արգիշտի թագավորի մի սեպագիր արձանագրություն և այլն[2]։
Պատկերներ
խմբագրել-
Գառնու քարտեզը
-
Գառնու տաճարը
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին (Մաշտոց հայրապետ, ՞Սումպենց վանք՞), 12-13 դդ.
-
Եկեղեցի Սբ. Աստվածածին, 17-19 դդ.
-
Եկեղեցի (Խոնարհված եկեղեցի, Խումարաժամ), 4-5 դդ.
-
Հավուց Թառի վանք, 11-13 դդ.
-
Աղջոց վանք, 13 դ.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 51» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 12-ին.
- ↑ Հռիփսիմե Սիմոնյան (2008). Սա մեր երկիրն է, Հայաստան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 376–419. ISBN 978-99930-4-959-3.