Քարկոփ

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Քարկոփ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[2]։

Գյուղ
Քարկոփ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռու մարզ և Թումանյանի շրջան
ԲԾՄ600 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն323[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարկոփ (Հայաստան)##
Քարկոփ (Հայաստան)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ներկայումս գյուղը, որը խորհրդային տարիներին ուներ ավանի կարգավիճակ, հանրությանը հայտնի է ավելի շատ "Շեբզավոդ" (ռուս.՝ Щебзавод) անվամբ, որը գալիս է խորհրդային տարիներին Քարկոփին տրված ռուսերեն անունից։ Անկախացումից հետո Շեբզավոդը թարգմանվեց բառացի ու դարձավ «Քարկոփ»։

Աշխարհագրություն

խմբագրել

Ալավերդի քաղաքից մոտ 18 կմ հյուսիս-արևելք՝ Դեբեդի ափերին։

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հիմնադրվել է 1930-ականներին՝ բնակավայրին կից գտնվող բազալտի և գրանիտի վերամշակմամբ զբաղվող գործարանի շուրջ։ Իր լավագույն ժամանակներում գործարանում աշխատում էր 1000-ից ավելի մարդ, այդ թվում նաև հարևան Ճոճկան, Շնող և Արճիս գյուղերից։ Սակայն Քարկոփի մասին հիշատակումները գալիս են նաև ավելի վաղ ժամանակներից։ Այսպես, դեռևս մեծ բանաստեղծ Նաիրի Զարյանը իր "Ռուշանի Քարափը" ստեղծագործությունում հիացմունք է արտահայտում Քարկոփից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող ժայռերով։ Բանաստեղծությունը պատմում է քարափների ստորոտին բնակվող հովիվի՝ Ռուշան պապի մասին։

Քարկոփի՝ հինավուրց բնակավայր լինելու մասին է վկայում նաև Ռուշանի քարափների վերին հատվածում գտնվող հինավուրց պաշտպանական կառույցը։ Բնակավայրի տարեցները պատմում եմ, որ այդ կառույցն օգտագործվել է "ղաչաղների" կողմից թշնամական հարձակումների ժամանակ պաշտպանվելու նպատակով։

Ի դեպ, սկզբնապես խորհրդային իշխանությունը նախատեսում էր խճի գործարանի համար հումք վերցնել հենց Ռուշանի քարափից։ Մի որոշ ժամանակ այդպես էլ եղավ։ Հումքը քարափի մոտից երկաթգծով տեղափոխում էին խճի գործարան ու այնտեղ վերամշակում ու տալիս վերջնական արտադրանք։ Հենց այդ աշխատանքներից մեկի ժամանակ էլ էքսկավատորի ամբարձման ժամանակ հայտնաբերվեց հինավուրց մի խաչքար, որը, ցավոք սրտի, ամբարձիչի հարվածից վնասվեց՝ բաժանվելով երկու մասի։ Տեղացիներն այն սեփական ուժերով վերականգնեցին ու տեղադրեցին գտնված վայրից ոչ հեռու՝ դարձնելով այն սրբատեղի։

Բնակչություն

խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Քարկոփի մշտական բնակչությունը կազմել է 323, առկա բնակչությունը՝ 317 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].

Տարի 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 287 407 390 639 428 377 323[1]

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 207» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.