Բռնակոթ (գյուղ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բռնակոթ (այլ կիրառումներ)
Բռնակոթ, գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, Որոտան գետի աջ կողմում, մարզկենտրոնից 111 կմ հյուսիս–արևմուտք, Սիսիանից 7 կմ արևմուտք, ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա։ Գյուղը ունի 2,077 բնակիչ։
Գյուղ | ||
---|---|---|
Բռնակոթ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Սյունիքի | |
Գյուղապետ | Ատոմ Առաքելյան | |
Մակերես | 51,53 կմ² | |
ԲԾՄ | 1700 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2․077 մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | բռնակոթցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Բռնակոթը մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Ծղուկ գավառի կազմի մեջ և ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին վճարում էր 12 միավոր հարկ։ Անվանել են նաև Բռնաուտ, Բրնաութ, Բռնակուտ, Մելիք Թանգու գյուղ։ Ըստ ժողովրդական ստուգաբանության գյուղի անունը առաջացել է Բուռն (բուռնեցիներ), Կոթ (կոթեցիներ) անունների միացումից։
Բռնակոթը իշխանանիստ-մելիքանիստ գյուղ է՝ Մելիք-Թանգյան իշխանական տան նստավայրը:
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղը հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Հիշատակվում են 3 եկեղեցիներ՝ Սբ․ Գրիգոր (1704 թ․), Սբ․ Աստվածածին, իսկ III անունը անորոշ է։ Գյուղի շրջակայքում կան մի քանի հին գյուղատեղիներ՝ Կրո, Գյունեյ, Խաչեր, Քարայր։ Գյուղի մերձակայքում է Հովվի քար մեգալիթյան կառույցը։
Նշանավոր բռնակոթցիներԽմբագրել
Բռնակոթ գյուղում է ծնվել մեծանուն պատմաբան Նիկողայոս Ադոնցը, Ներսես արքեպիսկոպոս Մելիք Թանգյանը, Հր. Ադոնցը, Հր. Քարամյանը, Սովետական Միության հերոսներ Սամսոն Մկրտումյանը, Լիպարիտ Իսրայելյանը։ Գյուղը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի 4 հերոսներ, Արցախյան պատերազմի մասնակից հերոս Վուրգ Ոսկանյանը, բազմաթիվ գիտնականներ, մշակույթի և պետական գործիչներ։