Վահրավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահրավար (այլ կիրառումներ)
Վահրավար, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում, Մեղրի քաղաքից մոտ 8 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 1260-1320 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Կապան մարզկենտրոնից ճանապարհով կազմում է մոտ 70 կմ։
Գյուղ | |||
---|---|---|---|
Վահրավար | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Սյունիքի | ||
Շրջան | Մեղրու | ||
Գյուղապետ | Սարգիս Առաքելյան | ||
Մակերես | 8.02 կմ² | ||
ԲԾՄ | 1300 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 48[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | վահրավարցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (286)[2] | ||
|
Վագրիվար անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Մեղրու գավառի, իսկ 1930 թվականից` Մեղրու շրջանի։ 1995 թվականից մտնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։
Բնակչություն խմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Վահրավարի մշտական բնակչությունը կազմել է 48, առկա բնակչությունը` 66 մարդ[1]։ 19-րդ դարում գյուղը բնակեցված է եղել հայերով, 1920-ական թվականներից ապրել են նաև ադրբեջանցիներ[3][4], որոնք հեռացել են 1988-1989 թվականներին։ Վահրավարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3][4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 18 | 112 | 194 | 410 | 257 | 187 | 174 | 89 | 37 | 57[5] | 48[1] |
Պատմություն խմբագրել
Վահրավարը Հայաստանի հին բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող միջնադարյան գյուղատեղիները (Կարմիր վանք, Ծավի դիք), եկեղեցիները, խաչքարերով գերեզմանոցները։ Հատկապես նշանավոր է Կարմրավանքի եկեղեցին (17-րդ դար), որը թաղածածկ ուղղանկյան դահլիճ է՝ թեք ծածկով։ Բեմի հատակի տակ թաքստոց է, որի օդափոխության անցքը դուրս է գալիս խորանի պատին կից և աննկատ է։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 739
- ↑ 2001 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
Արտաքին հղումներ խմբագրել
- Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2012-04-06 at the Wayback Machine.
- Համայնքի ղեկավարի Էջը Սյունիքի մարզպետարանի կայքում Archived 2014-01-29 at the Wayback Machine.