Դարակերտ

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Դարակերտ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 10 կմ հյուսիս, մարզկենտրոնից գտնվում է 23 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Դարակերտ
Կոորդինատներ: 40°06′21″ հս․ լ. 44°24′50″ ավ. ե. / 40.10583° հս․. լ. 44.41389° ավ. ե. / 40.10583; 44.41389
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1829 թ.
Մակերես4,48 կմ²
ԲԾՄ840 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2342 մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Դարակերտ (Հայաստան)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1829 թվականին։ Նախկինում ունեցել է Էլիազ, Էյլաս, Իփաքլու, Հաջի Այվազ անվանումները։ Դարակերտ է վերանվանվել 1978 թվականին։ Գյուղի մոտ է գտնվում անտիկ ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. I դարի հին բնակավայրի ավերակներ։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում` ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։

ԿլիմանԽմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5°C: Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Տարի 1829 1906 1959 1979 2001 2004 2011
Բնակիչ 445 1079 1728 1955 2493 2115 2342

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի առկա 601 տնտեսություն, դպրոց, գրադարան, կապի հանգույց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 352 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 286 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, որոնք կազմում են 3 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ՀղումներԽմբագրել