Արփի (գյուղ)

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արփի (այլ կիրառումներ)

Արփի, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[3], մարզկենտրոնից 8 կմ հարավ-արևմուտք, Արփա գետի աջ ափին։ Վայոց ձորի մարզի Արփիի համայնքը /գ. Արփի/ գտնվում է պատմական Հայաստանի Սյունյաց աշխարհի Վայոց ձոր գավառում։ Գյուղը հիմնադրվել է 1965 թվականին Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ գյուղի տարհանված բնակչության բազայի հիման վրա։ Արփի գյուղը գտնվում է Արփա գետի հովտում, Եղեգնաձոր մարզկենտրոնից 8 կմ արևմուտք։ Գյուղի միջով է անցնում Երևան-Մեղրի միջպետական ավտոմայրուղին։ Արփիի համայնքը սահմանակից է հյուսիս-արևմուտքում՝ Աղավնաձոր, հյուսիս–արևելքում՝ Գետափ, արևելքում՝ Եղեգնաձոր, հարավում՝ Արենի, Գնիշիկ համայնքներին։ Ծովի մակարդակից գյուղի միջին բարձրությունը 1100 մ է։ Գյուղի միջով հոսում է Արփա գետը։ Գետը հարուստ է կողակ և բեղլու ձկնատեսակներով, իսկ ակունքում՝ կարմրախայտով։ Գյուղը հարուստ է սիլիկատի հանքավայրերով։

Գյուղ
Արփի
Mountainous terrain near Arpi village 04.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք
ՀամայնքապետՀուսիկ Սահակյան[1]
Հիմնադրված է1965 թ.
Այլ անվանումներԱրփիավան, Արփնի
ԲԾՄ1060 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1149[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3623
##Արփի (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Արփի (գյուղ) (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

Կլիման խիստ չոր է և ցամաքային։

Արփի համայնքի վարչական սահմաններում գտնվում է Էրթիջ հին գյուղատեղին, որն, ըստ ավանդության, որպես բերդ է ծառայել տարածաշրջանի համար։ 1930-ական թվականներին վերջին բնակիչները լքել են գյուղը խմելու և ոռոգման ջրի բացակայության պատճառով։ Հին գյուղատեղին հարակից «Ջրով վանքի» տարածքում բխող բնական աղբյուրի ջուրը, որը գյուղը խմելու ջրով ապահովելու միակ աղբյուրն է, հնուց ի վեր ուխտատեղի է։ Ըստ ավանդության, այս աղբյուրի ջուրն ունի մաշկային հիվանդություններ բուժելու հատկություն։ Համայնքում կա 4 հուշարձան–կոթող, ի հիշատակ՝ Մեծ եղեռնի զոհերի, Հայրենական պատերազմում զոհված գնիշիկցիների ու նույն պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների։ Արփիի համայնքն ունի 328 տնտեսություն, 1261 բնակիչ, որի 75 տոկոսն ապահովված է բնակարանով։ Գյուղն ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Բարեկարգ են ներհամայնքային ճանապարհները։ Գյուղն ունի միջնակարգ դպրոց և մանկապարտեզ։ Դպրոցը հիմնանորոգված է և բարեկարգ։ Այն կրում է Հայրենական Մեծ պատերազմի հերոս Վահիկ Լևոնյանի անունը։ Դպրոցի մոտ տեղադրված է հերոսի կիսանդրին (քանդակագործ՝ Ադիբեկ Գրիգորյան)։ Գործում է գյուղի գրադարանը, իսկ դպրոցի դահլիճում իրականացվում են մշակութային միրոցառումներ։ Համայնքում գործում է գինու 2 և քարի մշակման 1 արտադրամաս։ Համայնքի բնակչության հիմնական մասն զբաղված է գյուղատնտեսությամբ (հողագործություն և անասնապահություն ), զարգացած է նաև մեղվաբուծությունը։ Պետական կառույցներում և տեղական ինքնակառավարման մարմնում աշխատում են համայնքի շուրջ 70 բնակիչներ։

ԲնակչությունԽմբագրել

Արփիի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 1360 928 771[5] 1138 1149[2]

ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Մոտակայքում են գտնվում «Մոզրովի» և «Արջի» քարանձավները։

Հասարակական կառույցներԽմբագրել

Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, գյուղապետարան, մանկապարտեզ, բենզալցակայան, շուկա, հանգստի գոտիներ։ Արփա գետը, հատկապես ամռանը, սիրված հանգստի վայր է։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Արենի համայնքի ղեկավար և ավագանի
  2. 2,0 2,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 7 
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 576