Կուրթան

գյուղ Հայաստանի Լոռու մարզում

Կուրթան, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում[1]։

Գյուղ
Կուրթան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Համայնք Գյուլագարակ համայնք[1]
ԲԾՄ1260 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2117[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկուրթանցի
Ժամային գոտիUTC+4
Կուրթան (Հայաստան)##
Կուրթան (Հայաստան)

Գտնվում է Ստեփանավան քաղաքից 12 կմ հարավ-արևելք՝ Ձորագետի աջ կողմում։ Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1260 մ, հեռավորությունը մարզկենտրոն Վանաձորից՝ 22 կմ հյուսիս-արևելք։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1730-40-ական թթ․։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են խաչքարեր, մատուռներ, կամուրջներ և այլ շինության մնացորդներ։ Գյուղում է գտնվում թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 6-րդ դարում։ Կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով բեմի աբսիդով վերջավորվող ուղղանկյան աղոթասրահին հարավ-արևելքից կցվում է խաչվող թաղերով ծածկված քառակուսի ավանդատունը։ Արևմտյան պատին կա IV-Vդդ․ հայկական հուշարձաններին բնորոշ զույգ պատուհան[3]։

Կուրթանի եկեղեցին այն սակավաթիվ հուշարձաններից է, որտեղ բացահայտ երևում է անցումը Հայաստանի IV-V դարերի ճարտարապետական ձևերից դեպի VII դարի դասական ձևերը։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է 1985 թվականին, դպրոցը վերանորոգված է[3]։

Գյուղն ունի մշակույթի տուն, գրադարան, թանգարան, բուժամբուլատուրիա։ Գործում են վերամշակող ձեռնարկություններ և հիդրոէլեկտրակայան[3]։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կուրթանի մշտական բնակչությունը կազմել է 2117, առկա բնակչությունը՝ 2048 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 187 1159 1831 2297 2143 1818 2547[5] 2032 2117[2]

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղից արևելք՝ Հնեվանի ձորում գտնվում է Հնեվանքի համալիրը (X-XIV դարեր), Սբ. Աստվածածին (VI դարեր), Գտեվանք (VI-XVII դարեր), Ճգնավոր (XI դար) եկեղեցիները, Սրբություն և Սուրբ Կիրակի (X-XX դարեր) մատուռները, իսկ 2 կմ հարավ-արևմուտք՝ Ջրաշեն եկեղեցին (X դար)։

Կլիմա խմբագրել

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Գյուլագարակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջ 515.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 116» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 15-ին.
  5. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 746 — 916 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել