Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տաշիր (այլ կիրառումներ)

Տաշիր, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Լոռու մարզում[1]։ Սահմանակցում է Ստեփանավան, Լոռի Բերդ և Ալավերդի համայնքների հետ։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանի հետ։

Տաշիր համայնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
Ներառում էՏաշիր, Գետավան, Դաշտադեմ, Բլագոդարնոյե, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Նորամուտ, Սարատովկա, Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Սարչապետ, Արծնի, Ապավեն, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ
ՎարչկենտրոնՏաշիր քաղաք
համայնքապետԷդգար Արշակյան
Բնակչություն28584[1]
Տարածք68882.04 հա[1]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Միջին բարձրություն

 1500 մետր[1] մ
tashircity.am

Համայնքը ստեղծվել է 2017 թվականի հունիսի 9 -ին Հայաստանի Ազգային Ժողովում համայնքների խոշորացման օրինագծի ընդունմամբ[2][3]։ Համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրությունները կայացել են 2017 թվականի նոյեմբերի 5-ին։

Կառավարում

խմբագրել

Տաշիր համայնքը կազմված է 24 բնակավայրից՝ Գետավան, Դաշտադեմ, Բլագոդարնոյե, Լեռնահովիտ, Կաթնառատ, Կրուգլայա Շիշկա, Մեդովկա, Մեղվահովիտ, Նովոսելցովո, Նորամուտ, Սարատովկա, Մեծավան, Ձյունաշող, Պաղաղբյուր, Միխայլովկա, Սարչապետ, Արծնի, Ապավեն, Նորաշեն, Պրիվոլնոյե, Պետրովկա, Ձորամուտ գյուղերից և Տաշիր քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1]։

Համայնքի ավագանի և ղեկավար

խմբագրել

Համաձայն Հայաստանի տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2022թսեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Լոռվա մարզի Տաշիր համայնքի ավագանին բաղկացած է 24 անդամներից, որոնցից 17-ը Միասնական համայնք դաշինքից՝ բաղկացած Արդարություն և ՔՈ կուսակցություններից, իսկ 7-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Միասնական համայնք խմբակցությունից Էդգար Արշակյանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել