Վարագավան

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Վարագավան (նախկին անվանումը՝ Հախում), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Երևանից՝ 182 կմ, մարզկենտրոնից՝ 49 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 4.5 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Վարագավան
Վարագավանի Նոր Վարագավանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
Վարչական ղեկավարՍամվել Եղիկյան
Հիմնադրված էXVIII դար թ.
Առաջին հիշատակում12-րդ դար
Այլ անվանումներՀախում (1978)
ԲԾՄ800 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն672 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունվարագավանցի
Ժամային գոտիUTC+4
Վարագավան (Հայաստան)##
Վարագավան (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Վարագավանը հիմնադրվել է 18-րդ դարում, նախկինում կոչվել է Հախում՝ գյուղի միջով անցնող գետակի անունով։ 1978 թվականին գյուղի մոտ գտնվող 12-րդ դարում կառուցված «Նոր Վարագավանք»-ի անունով գյուղը վերանվանվել է Վարագավան[1]։

Կլիմա խմբագրել

Բնակլիմայական պայմանները՝ գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +32 C է, ձմռանը՝ 0-ից +2C։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Վարագավանի մշտական բնակչությունը կազմել է 630, առկա բնակչությունը՝ 607 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները տարբեր ժամանակներում եկել են Արցախից։

Վարագավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 112 մարդ [3]
1873 435 մարդ [4]
1897 681 մարդ [3]
1926 517 մարդ [3]
1939 832 մարդ [3]
1959 626 մարդ [3]
1970 764 մարդ [3]
1979 669 մարդ [3]
1989 719 մարդ [3]
2001 748 մարդ [3]
2011 630 մարդ [5]


Տնտեսություն խմբագրել

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, մանկապարտեզ, պահածոների գործարան և այլն։ Բնակչությունը զբաղվում է բուսաբուծությամբ, անասնապահությամբ, պտուղների վերամշակմամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Պատմամշակութային կոթողներ՝

  • Նոր Վարագավանք - կառուցվել է XII-XIII դարում, գտնվում է գյուղից մոտ 1 կմ արևելք
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ - կառուցվել է XIX դարում, գտնվում է կիսավեր վիճակում

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Տավուշի մարզպետարան, Վարագավան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 20-ին.
  2. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 188. — 184 p.
  4. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  5. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)