Ոսկեհատ (Արմավիրի մարզ)
- Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ոսկեհատ (այլ կիրառումներ)։
Ոսկեհատ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։ Ոսկեհատ է վերանվանվել 1978 թ-ին։ Այստեղ է գտնվում գյուղատնտեսական ակադեմիայի ուսումնական տնտեսությունը։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ոսկեհատ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Վաղարշապատի տարածաշրջան | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Գևորգ Ներսիսյան | ||
Մակերես | 9.3 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3491[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Ոսկեհատցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[2] | ||
Փոստային ինդեքս | 1144[3] | ||
|
Աշխարհագրություն
խմբագրելՀեռավորությունը մարզկենտրոնից՝ 28 կմ։ Նախկինում ունեցել է Սովխոզ N4, Ոսկեհատի ուսումնական տնտեսություն անվանումները։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 940 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -50։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
խմբագրելԳյուղի բնակչության մեծ մասը հայրենադարձներ են, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից տեղափոխվածներ։ Ոսկեհատի բնակչության փոփոխությունը[4]
Տարի | 1971 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|
Բնակիչ | 1800 | 2574 | 2448 | 3491[1] |
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 3635 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 47%, կանայք՝ 53%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 25%, աշխատունակներ՝ 64%, հետաշխատունակներ՝ 11%։ Գյուղն ունի 753 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն
խմբագրելԳյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (433 հա), կան պտղատու (3 հա) և խաղողի այգիներ (15 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, բազմամյա տնկարկներ՝ կազմելով համապատասխանաբար 111, 17.9, 18.1 հեկտար։ Զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներ
խմբագրելՀամայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղատնտեսական մթերքների իրացումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «ՀՀ մարզերի կոդեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 162» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)