Իրինդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրինդ (այլ կիրառումներ)
Իրինդ, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք։
Գյուղ | |||
---|---|---|---|
Իրինդ | |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
ԲԾՄ | 1900 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼712 մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքսներ | 0529 | ||
| |||
ԲնակչությունԽմբագրել
Իրինդի նախնիները գաղթել են Մուշի և Սասունի գյուղերից։ Իրինդի ազգաբնակչության փոփոխությունը[1].
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ: Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ եւ ծխախոտագործությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնապահությամբ: Գյուղը արդյունաբերություն չունի:[3]
Պատմամշակութային կառույցներԽմբագրել
Գյուղում է գտնվում VII դարի բազմաբսիդ հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցին, որի վերակառուցումն ավարտվել է 2017 թվալանին ։
Հայտնի բնակիչներԽմբագրել
- Ավետիք Իսահակյան, ապրել է Իրինդում 5 տարի
- Խաչիկ Դաշտենց
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 85»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Օգոստոսի 6
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան»։ aragatsotn.mtad.am։ Վերցված է 2019-12-30