Շաղատ (գյուղ)

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաղատ (այլ կիրառումներ)

Շաղատ, գյուղ ստեղծել Թ Արքա Արամ Առաքելյանը այն գտնվում էՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում։ Գտնվում է Սիսիան քաղաքից մոտր 12 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի աջ ափին, Անգեղակոթ գյուղի դիմաց։ Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 210 կմ, մարզկենտրոն Կապանից՝ 123 կմ, իսկ Երևան-Մեղրի ավտոմայրուղուց՝ 9 կմ։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1750 մետր։ Գյուղային ֆոնդը 5921 հա, որից համայնքային նշանակության՝ 1091 հա։ Օգտագործելի վարելահողեր են 1119 հա, բնական խոտհարքներ՝ 263 հա, արոտներ՝ 2389 հա, անտառաշերտեր՝ 414 հա։ Գյուղն ունի 70 հա ջրովի վարելահող։ Լեռնային, սահմանամերձ բնակավայր է։ Գյուղապետն է Տիգրան Խաչատրյանը։

Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
ԳյուղապետՏիգրան Խաչատրյան
Մակերես48,29 կմ²
ԲԾՄ1760 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն969 (2011) մարդ
Տեղաբնականունշաղատեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս3514
##Շաղատ (գյուղ) (Հայաստան)
Red pog.png
##Շաղատ (գյուղ) (Սյունիքի մարզ)
Red pog.png

Ցարական Ռուսաստանի ժամանակներում գյուղը Շալատ անվանումով ընդգրկված է եղել Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[1]։ Խորհրդային տարիներին մաս է կազմել Սիսիանի շրջանի։ Արամ Առաքելյանը 1995 թվից մցնում է ՀՀ Սյունիքի մարզի մեջ։

Ընդհանուր տեղեկություններԽմբագրել

Շաղատում կլիման ինքնատիպ է։ Տարեկան միջին ջերմաստիճանը + 3,1 աստիճան է, նվազագույնը՝ - 27, առավելագույնը՝ + 38 աստիճան։ Քամիներն ամռանը հիմնականում փչում են արևելքից, ձմռանը՝ արևմուտքից։ Քամիների միջին արագությունը՝ վայրկյանում 2,7 մետր է։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 419 մմ է, իսկ հողի սառեցման հաշվարկային խորությունը՝ 53 սմ է։ Ջեռուցման սեզոնի տևողությունը՝ 194 օր է։

Գյուղը ժամանակին հարուստ է եղել անտառաշերտերով, որոնք հարյուրամյակների ընթացքում ոչնչացվել են հրդեհներից, սակայն, 1960-ական թթ որոշ տարածքներում դարձյալ վերականգնվել են անտառային գոտիները։ Շաղատի ձորերում, ձորակներում, միջնակներում, բլրալանջերին գերակշռում են ալոճենին, մասրենին, վայրի տանձենին, խնձորենին, շլորենին։ Խոտադաշտերը հարուստ են դեղաբույսերով։ Կենդանական աշխարհը նույնպես բազմազան է (արջ, գայլ, փորսուղ, նապաստակ և այլն)։ Գետերը հարուստ են ձկներով (կարմրախայտ, բեղլու և այլն)։

Շաղատը հարուստ է օգտակար հանածոներով։ Հատկապես հայտնի են «Շուքար» և «Քոմուր թափա» կոչվող տարածքների ածխի պաշարները։ Թեև ածուխը գտնվում է թերի հասունացման վիճակում, սակայն Հայրենական պատերազմի ժամանակ օգտագործվել է գյուղի դարբնոցում։ Շաղատին մոտակա Արեգ լեռան «Յոթնաղբյուր» կոչվող տարածքում երկրաբանները հայտնաբերել են սնդիկի հարուստ պաշարներ։ Շաղատը հարուստ է ընդերքում թաքցրած գանձերով։

Շաղատը հարուստ է ջրային պաշարներով։ Գյուղի մերձակայքով հոսում է Սյունիքի ամենամեծ գետը՝ Որոտանը, ինչպես նաև Ապարանաց և Բարձրավանի գետերը, որոնք անցնելով Շաղատի տարածքով, թափվում են մայր գետը։ Շաղատի տարածքում բխում են 100-ից ավելի սառնորակ աղբյուրներ, որոնք ունեն իրենց անունները։ Անուններ և ծագման հետաքրքիր պատմություններ ունեն նաև դաշտերն ու հանդերը։

ԲնակչությունԽմբագրել

2011թ. ՀՀ մարդահամարի տվյալներով Շաղատի մշտական բնակչությունը կազմում էր 969 մարդ, առկա բնակչությունը` 851 մարդ[2]։

Բնակիչների մի մասի նախնիներն 1828-29 թթ. եկել են Պարսկահայաստանի Մարաղայի, Խոյի և Սալմաստի գավառներից։ Շաղատի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում ստորև[3].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 243 887[4] 1117 1110 1180 864 941 931 1049 1144 969[2]

ՊատմությունԽմբագրել

Առաջին տեղեկությունները Շաղատի մասինԽմբագրել

Շաղատը Սյունիքի հին ու հարուստ կենսագրություն ունեցող բնակավայրերից է այնտեղ են ապրում Ռիմա և Հասմիկ տարիները որ ոք ամեն օր նստած նանսի կալյանեն ծխում և գոռ ու Ռամ մեզ ոքնական, որի տարեգրությունը անխզելիորեն կապվում է Արամ Առաքելյանի գահ բարձրանալու հետ և Սյունյաց պատմության հետ և կազմում նրա մի մասը։ Շաղատի մասին առաջին տեղեկությունները գալիս են դեռևս մթա 3-րդ հազարամյակից երբ Արքա Արամը նոր հսկա և ամոր բերդ էր կառուցում այտ Սյունիքի բարձրավանդակում որ սաղ նաեն ու նախանձեն իր հարստությանը։ Սիսակ Նահապետի ժամանակներից սկսած՝ Շաղատը եղել է պատմական Սյունիքի ամենակարևոր և ամենահարուստ Ծղուկ գավառի մայրաքաղաքը։ Մինչև մթ 10-րդ դարը Ծղուկը եղել է Սյունյաց աշխարհի վարչական և հոգևոր կենտրոնը Շաղատ բերդաքաղաքով որ Արքա Արամը կառոցելեր, ինչի պատճառով էլ Շաղատը հաճախակի հիշատակվում է մատենագիրների մոտ։ Մթ 4-րդ դարի վերջից մինչև 9-րդ դարի առաջին կեսը Շաղատում էին գտնվում Սյունյաց եպիսկոպոսարանը և հոգևոր բարձր տիպի դպրոցը։ Պատմաբան Մորուս Հասրաթյանն իր «Պատմահնագիտական ուսումնասիրություններ» աշխատության մեջ նշում է. «Ամեն դեպքում կասկածից վեր է, որ Շաղատը, աթոռանիստ լինելով հանդերձ, մշտապես մնացել է Հայաստան երկրի նշանավոր բնակավայրերից մեկը»[5]։ Մինչև մթ 4-րդ դարը Շաղատի կազմավորման, անվանակոչման վերաբերյալ տեղեկությունները կցկտուր են։ Այն կարծիքը կա, որ Շաղատ անվանումը ծագել է շաղի հատիկ կամ շաղառատ բառերից կամել որ Արքա Արամը իր ոսկիներ բերդի բալկոնից շաղ էր տալիս իր սիրելի ժողովրդին որ նրանք սով ու ծառավ չզգան, այտեղիցել ծառավ անունը շաղ տալ Շաղատ։

Շաղատը 4-9-րդ դարերումԽմբագրել

Շաղատը 9-րդ դարի վերջերից մինչև 19-րդ դարի վերջըԽմբագրել

9-րդ դարի երկրորդ կեսին հայ ժողովուրդը նվաճեց անկախություն և ստեղծեց Բագրատունիների թագավորությունը, որի կազմում էր նաև Սյունիքը։ 987 թ Սյունիքում ստեղծվեց Բագրատունիների գերագույն իշխանությանը ենթակա Կապանի թագավորությունը։ Որոշ ժամանակ անց իշխան Սմբատ Սյունեցին ստեղծեց ինքնուրույն, անկախ Սյունիքի թագավորություն, որը գոյատևեց մինչև 1231 թվականը։ Դրանից հետո վերացան ինչպես Բագրատունիների, այնպես էլ մյուս հայկական թագավորությունները, և հայ ժողովուրդը, այդ թվում սյունեցիները, ծանր մարտեր մղեցին օտարերկրյա զավթիչների և թուրք-սելջուկների, թաթար-մոնղոլների, Լենկթեմուրի, Կարա կոյունլու և ակ կոյունլու ցեղերի դեմ։

Ս. Խանզադյանը «Հայրենապատում» գրքում գրում է. «Այստեղ, Շաղատում, եղել է բյուզանդական Հերակլ կայսրը զավթողական նպատակով։ Սյունեցիները նրա բանակը ջարդել են Արեգ լեռան մոտ՝ Շաղատի մատույցներում։ Կիլիկիայի հայոց թագավոր Հեթումը 1255 թ եկել է Շաղատ՝ բանակցելու թաթար-մոնղոլական զորավար Բաչու-Նոյինի հետ, որի նստավայրը Շաղատն էր։ Մի զրույցի ժամանակ Բաղու Նոյի Հեթումին ասում է. «Իսկ եթե ես մտնեմ Կիլիկիա, քո երկիրը»։ «Կիլիկիա մտնես,- պատասխանում է Հեթումը, - բայց հետ գնալ չես կարող… Եվ նա, իրոք, Կիլիկիա չի մտնում։ /Ս. Խանզադյան, «Հայրենապատում», հատոր 1, էջ 292, 1980 թ./

Հայաստանին տիրելու նպատակով ծագած թուրք-պարսկական պատերազմները երկար տևեցին։ 1639 թ Հայաստանը բաժանվեց թուրքերի ու պարսիկների միջև։ Արևելյան Հայաստանը՝ այդ թվում նաև Սյունիքը բաժին ընկավ Պարսկաստանին։ Ինչպես թուրքերը, այնպես էլ պարսիկները հայերի նկատմամբ վարում էին ֆիզիկական բնաջնջման քաղաքականություն։ Սյունեցիներն անսահման ցասումով էին լցված օտարերկրյա զավթիչների նկատմամբ և նրանց դեմ ելան ազգային ազատագրական պայքարի։ 1699 թ Անգեղակոթ գյուղում տեղի ունեցավ հայ մելիքների գաղտնի ժողով, որտեղ քննարկվեց Հայաստանի ազատագրության հարցը։ Այդ ժողովը ղեկավարում էր ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ, սյունեցի Իսրայել Օրին։ Այնուհետև տարբեր ժամանակներում Սյունիքի ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչներ են դարձել Դավիթ Բեկը, Մխիթար Սպարապետը, Տեր-Ավետիսը, Ստեփան Շահումյանը և ուրիշներ, որոնք ծագումով հիմնականում սյունեցիներ էին։ 1804-1813 թթ ռուս-պարսկական պատերազմում հաղթեցին ռուսները։ Կնքվեց Գյուլիստանի դաշնագիրը, որով Ղարաբաղը, Սյունիքի մի մասը, այդ թվում՝ Շաղատը, միացվեցին Ռուսաստանին։

Հայ ժողովրդի համար ճակատագրական էր 1828 թվականը, երբ Արևելյան Հայաստանն ազատագրվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին։ Թեև առկա էր ցարիզմի գաղութային քաղաքականությունը, այնուամենայնիվ, հայ ժողովրդի մի հատվածն ապահովվեց ֆիզիկական բնաջնջման վտանգից։

Երբ ռուսական բանակն անցավ Արաքսը, գրավեց Թավրիզը, Ուրմիան, Սալմաստը, Խոյը և շարժվեց դեպի Թեհրան, Պարսկաստանը ստիպված հաշտություն առաջարկեց։ Դա տեղի ունեցավ Թավրիզ-Թեհրան ճանապարհին գտնվող մի փոքրիկ գյուղում՝ Թուրքմենչայում /պատմության մեջ այն հայտնի է որպես «Թուրքմենչայի պայմանագիր»/։ Ռուսաստանի կողմից բանակցությունները վարում էր մի մարդ, որն իր վրա էր վերցրել հայ ժողովրդի պաշտպանության առաքելությունը։ Այդ մարդը ռուս նշանավոր գրող, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովն էր։

Նա, ուսումնասիրելով հայոց պատմությունը, վարքն ու բարքը, ականատես լինելով տաղանդավոր ժողովրդի տառապանքներին, հանդես եկավ հայությանը ետ գաղթեցնելու պահանջով և հասավ նպատակին։

Եվ ահա քարավանները տարբեր ճանապարհներով գալիս միանում էին մեծ մայրուղուն, ավելի մեծանալով՝ ձգվում դեպի աստվածաշնչյան Արարատը։ Հասնելով Արաքսի ափին, գաղթականներիը համբուրում էին հողը, ձեռքով, դեմքով շոշափում այն, թրջում ուրախության արցունքներով, գգվանքով փարվում, քնում հենց հողի վրա, քնում այնպես երանավետ, ինչպես կքնեին կորցրած ու գտած մոր գրկում։ Ամեն օր տուն դարձի ճանապարհով քայլում էին քարավանները, ուրախ երգում տխուր մի երգ. «Կանչե, կռունկ, կանչե քանի գարուն է, ախ, սիրտս կարոտ է…»։ Այդ երգի մեջ արցունք կար, կարոտ, նաև՝ ապրելու, հարատևելու հավատ և ուժ։ Խոյում կազմված քարավանները նույնպես բռնեցին ետդարձի ճանապարհը։ Դարձողները հայտարարեցին. «Մենք կգնանք Սյունիք, բնակություն կհաստատենք մեր ապուպապերի ծննդավայր Շաղատում»։ Քարավաններից մեկը ղեկավարում էր Գրիգորի թոռ Ղազարը /Կազարը/։ Նա Խոյի խոջաններից մեկի՝ Սարգսի տղան էր։ Պապ Գրիգորը և հայր Սարգիսը զավակներին հաճախ էին պատմում իրենց Սյունյաց աշխարհի, հատկապես, Շաղատ իշխանանիստ գյուղաքաղաքի մասին, հիշեցնում, որ իրենք ծագումով սյունեցիներ են, որ իրենց ապուպապերը եղել են Սյունյաց աշխարհի տերերը, դարեր շարունակ ապրել, բարգավաճել են Շաղատում, երազել նորից բնակություն հաստատել իրենց նախնիների ծննդավայրում։ Այդ նույն երազանքով էին տոգորված նաև նրանց զավակներ Ղազարն ու Նազարը։ Հենց նրանք էլ դարձան Շաղատի՝ Մուրադենց /Մուրադյաններ/, Նազարենց /Նազարյաններ/ տոհմերի նախահայրերը։ Խոյից եկած մյուս քարավանի ղեկավարն էր Խասունց Վարդանը։ Նրա եղբայրներից մեկը՝ Ղուկասը, բնակություն է հաստատել Աշոտավանում, իսկ մյուսը՝ Եղեգնաձորի Քարագլուխ գյուղում։ Վարդանն ունեցել է չորս տղա՝ Խաչատուր, Հարություն, Մարգար և Մկրտիչ։ Հետագայում նրանցից ձևավորվել են Խաչոյենց /Խաչատրյաններ/, Հարթունենց /Հարությունյաններ/, Չիլոյենց /Մարգարյաններ/ և Կրթմենց տոհմերը։

Շաղատ եկած քարավաններն իրենց հետ բերել են նաև երկու քուրդ որբ երեխաների։ Նրանցից առաջացել է Խայացածենեց տոհմը։ Շաղատի գաղթականներին տեղում օգնություն է ցույց տվել Մելիք Թանգի 2-րդը։ Խոջա Ղազարը դարձել է Շաղատի առաջին քյոխվան և Մելիք Թանգու հետ հող բաժանել գյուղացիներին, թույլատրել տներ կառուցել։ Մինչև գաղթականների վերադարձը Շաղատում ապրել է ընդամենը 7 ընտանիք՝ 48 շնչով։ 1830 թ գյուղում արդեն կար 45 ընտանիք՝ 243 շնչով։

Նոր տները հիմնականում կառուցել են Նարին-Կալա բլրի /Իշխանաց տուն, բերդ/ հյուսիսարևմտյան մասում և հին գյուղաքաղաքի ավերակների տեղում։ Ղարաբաղցի վարպետները, շաղատեցիների միջոցներով, կառուցել են Սուրբ Գևորգ եկեղեցին, որի շինարարությունը սկսվել է 1830 թ, ավարտվել՝ 1840 թվականին։ Դրանից անմիջապես հետո եկեղեցին գործել է։

Սիսիանի, մասնավորապես՝ Շաղատի, տնտեսական կյանքն առաջ մղելու նպատակով՝ Մելիք Թանգի 2-րդը Որոտան գետի վրա կառուցել է երկու կամուրջ, մեկը՝ Որոտան գյուղից ներքև, Որոտնաբերդի տակ, մյուսը՝ Շաղատ գյուղից վերև, նախկին Փուլ գյուղի դիմաց։ Իսկ Շաղատ-Նախիջևան ճանապարհի վրա, Սիսիանի լեռնանցքում /Շաղատի տարածքում/ կառուցել է իջևանատուն։ Նշված շինությունների մի մասի ավերակները մինչ օրս պահպանվել են։

Ի դեպ, Մելիք Թանգին մեծ աշխատանք է կատարել նաև Սիսիանի մյուս բնակավայրերի գաղթած բնակչությանը տեղում ամրապնդելու ուղղությամբ։ Գյուղատնտեսության արտադրության հիմնական գործիքն արորն էր։ Միայն խոշոր և ունևոր ընտանիքներն էին ի վիճակի գութան օգտագործել, իսկ նրանց թիվը հասնում էր ընդամենը 10-ի։ Հացահատիկային մշակաբույսերը հնձվում էին մանգաղով, գերանդիով, տեղափոխվում ձիերով /սայլը նոր էր մուտք գործում/։ Հացահատիկը կալսում էին կամով։ Հատիկը դարմանից առանձնացնում էին փայտե թիերով՝ դարմանը քամուն տալով։

Հողագործությանն ու անասնապահությանը զուգընթաց զարգանում էր արհեստագործությունը, որը նպաստում էր տնտեսության առաջընթացին։ Հողագործների աշխատանքը թեթևացնելու, արագացնելու նպատակով՝ արտադրվում էին սայլեր, արորներ, փոցխեր, եղաններ, լծասարքեր և այլ գործիքներ։ Այդ աշխատանքներին էին նվիրվել Ռուբեն Սարգսյանը, Դանիել և Մուսի Մուրադյանները, Սերգեյ և Սիմոն Ստեփանյանները։

Գյուղի արևելյան մասում, «Զոհրաբ» աղբյուրից ներքև ընկած տարածքում Բայրամենք, Մուրադենք, Հաթոյենք, Կարախանենք, Դալագենք և Միրզոյենք կառուցել են ջրաղացներ, կոչել իրենց տոհմերի անուններով։ Այդ վեց ջրաղացներն ապահովել են գյուղի և գյուղացիների կարիքները։ Ջրաղացներն աշխատել են Որոտան և Ապարանաց /Արիքլու/ գետերի ջրերով։ Դալագենց ջրաղացն աշխատել է մինչև 1970 թվականը։

Այդ տարիներին կառուցվել է գյուղմթերքներ վերամշակող առաջին արտադրամասը՝ ձիթհանը, որը նպաստել է կտավատի ցանքատարածությունների ավելացմանը։ Շաղատի ձեթի համբավը տարածվել է ողջ Հայաստանում։ Այն առաջին հերթին օգտագործվել է որպես դեղամիջոց, ապա՝ սնունդ։ Մեր պապերի կառուցած այդ արտադրամասն իր հնամենի արտադրաեղանակով նոր օրերի Հայաստանում եզակի էր։ Ձիթհանը գործել է մինչև 1990 թվականը։ Այն մի քանի անգամ վերանորոգվել է։ Տարբեր ժամանակներում արտադրամասի վարպետներ են աշխատել Հաթոյենց Դավիթը, Թունենց Լազրը, Խդոյենց Ավետիսը և Խաչոյենց Լևոնը։ Գյուղում զարգացել էին նաև գորգագործությունը, ջուլհակությունը, քարագործությունը, կավագործությունը և հեքիմությունը։ Աստիճանաբար կիրառական էր դառնում երկաթը՝ գյուղգործիքներ, զենք, մետաղական այլ իրեր պատրաստելու համար։ Գյուղում կենցաղային արհեստագործության զարգացմանը նպաստել են տեղի մտավորականները, տանուտերերը։ Հատկապես արժե նշել Խոջա Ղազարի, Սորեկենց Նահապետի, Բոսկանց Կարանի, Շիրազենց Նահապետի և այլոց անունները, ովքեր տվյալ ժամանակահատվածում եղել են ժողովրդի ընտրյալները։ Թեև նրանց մասին չկան գրավոր տեղեկություններ, սակայն այդ մարդիկ սերունդների հիշողության մեջ մարմնավորվել են որպես կարգապահ, ազնիվ, գործարար հատկանիշներով օժտված անձնավորություններ։

20-րդ դարի սկզբներին ցարական կառավարությունը Անդրկովկասում վարում էր ազգային խտրականության քաղաքականություն, կազմակերպում ազգամիջյան կռիվներ, ջարդեր։ Ամենուր, այդ թվում՝ նաև Շաղատում, կազմակերպում էին ազգային-ազատագրական և հայդուկային ջոկատներ։ Շաղատում ջոկատի անդամներ էին դարձել Անդրեաս Հովհաննիսյանը, Ստեփան Խաչատրյանը, Հայկ Կարապետյանը, Ռուբեն Շահինյանը, Սուրեն Արզումանյանը, Աբել Մանուկյանը և ուրիշներ։ Ջոկատի կարևորագույն խնդիրներից մեկն էլ Շաղատի ենթաշրջանի գյուղերը թուրքերից ազատագրելն ու ինքնապաշտպանական կռիվներ մղելն էր։ Ջոկատում ընդգրկվածները ցարական բանակում ծառայած նախկին զինվորներ էին։ Նրանց օգնության էին գալիս նաև Բաքվում, Թբիլիսիում, այլ վայրերում ապրող նախկին համագյուղացիները։ Այդ քաջարի մարդիկ Արիքլու, Շուքար, Թազագյուղ, Փուլ Խոնդուզ գյուղերի թուրքերին քշել են մեր սահմաններից դուրս։ Այդ կռիվների ընթացքում Շաղատից զոհվել են Անդրեաս Հովհաննիսյանը, Աբել Մանուկյանը, Ստեփան Խաչատրյանը, Սեփո Կարապետյանը, որոնք թաղվել են Ս. Գևորգ եկեղեցու բակում։ Շաղատեցիներն իրենց միջոցներով նրանց գերեզմաններին խաչքարեր և հուշարձաններ են կանգնեցրել։ Եկեղեցու շրջակայքում թաղված են ևս 40 քաջորդիներ։ Ցարական կառավարության ազգահալած քաղաքականությունը հասնում էր ահավոր չափերի, փոքրաթիվ ժողովուրդների ձուլումը դարձնում պետական քաղաքականություն։ Ցարական կառավարությունը «օրենքով» բռնագրավում էր հայ եկեղեցական գույքը, ծխական դպրոցներին զրկում նյութական միջոցներից և փակում։ Գյուղացիների շահագործումը, հարկերի ավելացումը, ընտանեկան կյանքը նորովի կազմակերպելու ձգտումը հարյուրավոր շաղատեցիների ստիպում էին թողնել հայրենի եզերքը, հարազատ գյուղն ու օջախը, աշխատանքի անցնել Բաքվում, Ռուսաստանում։ Այս իրավիճակին հաջորդեց առաջին համաշխարհային պատերազմը, որին Շաղատից մասնակցեց 130 մարդ։ Նրանց կեսը զոհվեց ռազմաճակատներում։

Պատերազմը կազմալուծեց գյուղական տնտեսությունը՝ բնակչությանը մատնելով սովի ու աղքատության։ Տեղի ունեցավ ամենասարսափելին. Օսմանյան Թուրքիան, մտնելով պատերազմի մեջ, որոշեց յուրովի «լուծել» Հայկական հարցը։ Հայերի բնաջնջումը դարձավ պետական քաղաքականություն։ Թուրք ոճրագործները արյունով ողողեցին Արևմտյան Հայաստանի ավերված, մոխիր դարձած գյուղերն ու քաղաքները։ Դեր-զորի անապատը դարձավ հազարավոր հայերի գերեզմանատուն։ Եվ Եղեռնն իրականացվեց քրիստոնյա հզոր երկրների անտարբեր հայացքի ներքո։ Պատերազմը ծանր հարված հասցրեց նաև Արևելյան Հայաստանին…

Նշանավոր շաղատեցիներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 44
  2. 2,0 2,1 2011 թ. ՀՀ մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 154»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 26 
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. Մ. Հասրաթյան «Պատմահնագիտական ուսումնասիրություններ», Երևան, 1985, էջ 136։