Նշավան

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Նշավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Նշավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարՄյասնիկ Հովհաննիսյան
Հիմնադրված է1828 թ.
Այլ անվանումներԱլպավա
Մակերես3,49 կմ²
ԲԾՄ880 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1725 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նշավան (Հայաստան)##
Նշավան (Հայաստան)

Նախկինում Ալպավա անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Երևանի գավառում[2]։

Պատմություն խմբագրել

Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյի և Սալմաստի գյուղերից։ Նախկինում ունեցել է Ալփավա, Ալփավան, Արպավար, Լուսակերտ անվանումները։ Նշավան է վերանվանվել 1967 թվականին։

Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում Ազատ գետի հովտում։ Ծովի մակարդակից ունի 880 մ բարձրության վրա։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նշավանի մշտական բնակչությունը կազմել է 1725, առկա բնակչությունը՝ 1629 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 55 մարդ [4]
1897 127 մարդ [4]
1926 194 մարդ [4]
1939 795 մարդ [4]
1959 1266 մարդ [4]
1970 1519 մարդ [4]
1979 1618 մարդ [4]
1989 1824 մարդ [4]
2001 1978 մարդ [4]
2011 1725 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 488 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 237 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 150 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 41 հա և 15 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նշավան» հոդվածին։