Կամարիս
Կամարիս, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում՝ մարզկենտրոնից 47 կմ հարավ-արևմուտք՝ Գեղամա լեռների արևմտյան ստորոտին։
Գյուղ | ||
---|---|---|
Կամարիս | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Կոտայքի | |
Գյուղ | Կոտայքի մարզ, Աբովյանի շրջան և Երևանի գավառ | |
Գյուղապետ | Հովհաննես Սարգսյան | |
Այլ անվանումներ | Կամարակույս, Գյամրեզ | |
ԲԾՄ | 1500 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2055 մարդ (2012[1]) | |
Ագլոմերացիա | 0 | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | 0222 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԿամարիսի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 199 | 1097 | 1617 | 1545 | 1068 | 1392 | 1592 | 1779[3] | 2195 | 2075[4] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, ծխախոտագործությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԿամարիսում կա 17-րդ դարի Սուրբ Հակոբ եկեղեցի, հարավային մասում՝ 1258 թվականին կառուցված Սբ. Աստվածածին մատուռը և մ.թ.ա. 1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց։ Գյուղի նոր գերեզմանոցում է գտնվում 15-17-րդ դարերի «Կիրակնամուտ» մատուռը։
Գյուղից հարավ գտնվում է մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի բերդշեն, որը զբաղեցնում է մոտ 8 հա տարածք և բնակելի է եղել մինչև ուշ միջնադար։ 1938 թվականին, շինարարական աշխատանքների ժամանակ բացված երկխուց դամբարանում հայտնաբերվել է քարե դագաղ։ 1970-1971 թվականների պեղումների ընթացքում գտնվել են փայլեցված սև խեցեղենի նմուշներ, սենյակներից մեկում՝ 6 թոնիր։ Ամրոցից մոտ 2 կմ հարավ-արևմուտք դամբարանադաշտն է։ Գյուղի 18-19-րդ դարերի եռանավ բազիլիկ եկեղեցու (այժմ ավերակ) ներսում պահպանվել են որմնանկարներ, արտաքին պատերին՝ երկու արձանագրություն, որոնցից մեկը վերաբերում է Ակոռի գյուղի կործանմանը (1840)[5]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կոտայքի մարզի մարդահաշիվը
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 106» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 9-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 720
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Суренович), Амбарцумян, В. А. (Виктор Амазаспович) Худавердян, К. С. (Константин (1990-2003). Հայկական համառոտ հանրագիտարան. Haykakan Khorhrdayin Hanragitaran Glkhavor Khmbagrutʻyun. ISBN 5-89700-003-4. OCLC 25169410.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)