Փարաքար

գյուղ Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարաքար (այլ կիրառումներ)

Փարաքար, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Փարաքար համայնքում[1]։

Գյուղ
Փարաքար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԳյուղՓարաքար (համայնք) | Փարաքար համայնք[1]
Մակերես7.3 կմ²
ԲԾՄ880 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5584[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՓարաքարցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[3]
Փոստային ինդեքս1149[4]
Պաշտոնական կայքparakar.am
Փարաքար (Հայաստան)##
Փարաքար (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Կավահանքը անվանվել է նաև փրփրաքար, ըստ ժողովրդական ստուգաբանության այս բառի աղավաղումից էլ առաջացել է «Փարաքար» անվանումը։

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Երևան-Վաղարշապատ ավտոմայրուղու վրա։ Այստեղ է գտնվում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը։ Վաղարշապատ քաղաքից հեռու է 9 կմ, մարզկենտրոն Արմավիր քաղաքից՝ 35 կմ։

Համայնքը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 870 մ բարձրություն։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Պատմություն

խմբագրել

Պեղումների ժամանակ Փարաքար գյուղից 1,5 կմ հեռավորության հյուսիս բլրաշարի վրա հայտնաբերվել են աշտարակ-մեհյանի ավերակներ, որի մուտքի մոտ գտնվել է արամեական արձանագրության բեկորներ, որը վկայում է, որ այն կառուցել է Արտաշես I` մ.թ.ա. 189-161 թթ։ Համայնքում կառուցված է Սբ. Հարություն եկեղեցին։

Բնակչություն

խմբագրել

Փարաքարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 308 666 1122 1158 1689 3365 3971 4773 5041[6] 5584[2]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականին համայնքն ունեցել է 8970 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 48 %, կանայք՝ 52 %։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 22 %, աշխատունակներ՝ 67 %, հետաշխատունակներ՝ 11 %։ Գյուղն ունի 2135 առկա տնտեսություն։ Ունի դպրոցներ, գրադարաններ, մանկապարտեզ, հիվանդանոց, բուժկայան, կապի հանգույց։

Տնտեսություն

խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (115 հա), պտղատու (42 հա) և խաղողի այգիները (91 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր՝ 14 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։ Մշակում են կերային կուլտուրաներ։ Ունի զարգացած արդյունաբերություն։ Այստեղ կան սննդի արդյունաբերության ձեռնարկություններ՝ գինու և խաղողի հումքի մշակման գործարան։ Ունի նաև պլաստմասե տարրաների արտադրություն, կահույքի ֆաբրիկա, բազալտի, ավազի արդյունահանում։

Փարաքարում կան տուֆի և կավի հանքեր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել