Նոր Արտագերս
գյուղ ՀՀ Արմավիրի մարզում
Նոր Արտագերս (նախկին անվանումը` Փոքր Շահրիար), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 865 մ բարձրության վրա, մարզկենտրոն Արմավիրից մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Նոր Արտագերս 1968 թ. դեկտեմբերի 3-ին[4]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Նոր Արտագերս | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի | ||
Շրջան | Արմավիրի տարածաշրջան | ||
Գյուղապետ | [Խաչիկ Ջանազյան (գյուղապետ)|Խաչիկ Ջանազյան ] | ||
Մակերես | 6.75 կմ² | ||
ԲԾՄ | 864 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 1224[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր, եզդիներ, ասորիններ | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | նորարտագերսցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (237)[2] | ||
Փոստային ինդեքս | 0938[3] | ||
|
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նոր Արտագերսի մշտական բնակչությունը կազմել է 1224, առկա բնակչությունը` 1204 մարդ[1]։ Բնակիչները հիմնականում հայեր են, մասամբ` ասորիներ և եզդիներ, որոնց նախնիները գաղթել են Կողբից, Սասունից և Սուրմալուից։
Նոր Արտագերսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].
Տարի | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 198[6] | 413 | 654 | 698 | 1181 | 1462 | 1361 | 1608[7] | 1581 | 1224[1] |
Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում, քանդակագործ՝ Դավիթ Բեջանյան, ճարտարապետ.՝ Ս. Մկրտչյան
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ ՀՀ մարզերի կոդեր(չաշխատող հղում)
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 488
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 148»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2015 Մարտի 27
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 778