Ջաջուռավան
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում
Ջաջուռավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 10 կմ հյուսիս-արևելք։ Ջաջուռավան է վերանվանվել 2006 թ. հուլիսի 4-ին[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Ջաջուռավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Ախուրյանի շրջան | |
Այլ անվանումներ | Ջաջուռ կայարանին կից | |
Մակերես | 0.3 կմ² | |
ԲԾՄ | 1800 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 260[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ջաջուռավանի մշտական բնակչությունը կազմել է 176, առկա բնակչությունը՝ 175 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Մուշից և Բասենից[4]։
Ջաջուռավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 9 | 46 | 99 | 113 | 422 | 393 | 136 | 307 | 176[3] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչության մի մասը զբաղվում է երկաթուղու սպասարկմամբ, իսկ մյուսները՝ անասնապահությամբ և բանջարաբուծությամբ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 169» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 8-ին.
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 388 — 804 էջ։