Դաշտ (Արմավիրի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտ (այլ կիրառումներ)
Դաշտ, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 5 կմ հյուսիս։
Գյուղ | |||
---|---|---|---|
Երկիր | ![]() | ||
Մարզ | Արմավիրի մարզ | ||
Շրջան | Վաղարշապատի տարծաշրջան | ||
Գյուղապետ | Հրանտ Պետրոսյան | ||
Հիմնադրված է | 1926[1] թ. | ||
Մակերես | 3 կմ² | ||
ԲԾՄ | 945 մետր | ||
Կլիմայի տեսակ | չոր ցամաքային | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲780 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | ![]() | ||
Տեղաբնականուն | դաշտեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (231)[3] | ||
Փոստային ինդեքս | 1127[4] | ||
|
ԱշխարհագրությունԽմբագրել
Հեռավորությունը Վաղարշապատից՝ 6 կմ, մարզկենտրոնից 27 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1926 թ-ին Օշականի հանդամասում և ունեցել է Փոքր Օշական անվանումը։ Գյուղի շրջակայքում են գտնվում տեղացիների կողմից «Արդար Դավիթ» կոչված կիկլոպյան ամրոցի ավերակները՝ մ.թ.ա. 2-1 հազարամյակ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 945 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։
ԲնակչությունԽմբագրել
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Դաշտի մշտական բնակչությունը կազմել է 780, առկա բնակչությունը` 692 մարդ[5]։ Գյուղի բնակչության նախնիների հիմնական մասը տեղափոխվել է Օշականից։ Դաշտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին տղամարդիկ կազմում են 48%, կանայք՝ 52%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 18%, աշխատունակներ՝ 68%, հետաշխատունակներ՝ 14%։
ՏնտեսությունԽմբագրել
Գյուղն ունի 349 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Արմավիրի ջրանցքի ջրերով։ Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (79 հա), պտղատու (19 հա) և խաղողի այգիները (12 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես արոտավայրեր, կազմելով 45 հա։ Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ, թռչնաբուծությամբ, խոշոր եղջերավոր անասնապահությամբ։
Համայնքի հիմանխնդիրներԽմբագրել
Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.cadastre.am/storage/files/pages/pg_8945925618_pg_907871769_HH_bnak._bar..pdf
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ ՀՀ մարզերի կոդեր
- ↑ Code database of Armenia, Արմավիր
- ↑ 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 651.
Արտաքին հղումներԽմբագրել
- Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)
- Համայնքի ղեկավարի Էջը Արմավիրի մարզպետարանի կայքում(չաշխատող հղում)