Ֆերիկ

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Ֆերիկ (նախկինում՝ Քյորաքան, Քրդաշեն), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Ֆերիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի մարզ
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՆորիկ Հայրապետյան
Մակերես4 կմ²
ԲԾՄ885 մետր
Կլիմայի տեսակչոր խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն310 մարդ (2011)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունֆերիկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)
Փոստային ինդեքս1151
Պաշտոնական կայքferik.am
Ֆերիկ (Հայաստան)##
Ֆերիկ (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Աշխարհագրություն խմբագրել

Հեռավորությունը Վաղարշապատից՝ 5 կմ, մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Կարականչի, Կյուրականլու, Ղարաղանլի, Քարաքանլի, Քրդաշեն անվանումները։ Ֆերիկ է վերանվանվել 1978 թ-ին։ Գյուղը անվանումը ստացել է ի պատիվ հեղափոխական գործիչ Ֆերիկ Պոլատբեկովի։

Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 885 մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ֆերիկի մշտական բնակչությունը կազմել է 310, առկա բնակչությունը՝ 298 մարդ[2]։ Ֆերիկի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 41 մարդ [3]
1873 298 մարդ [4]
1897 498 մարդ [3]
1939 290 մարդ [3]
1959 257 մարդ [3]
1970 432 մարդ [3]
1979 498 մարդ [3]
1989 576 մարդ [3]
2001 399 մարդ [3]
2011 310 մարդ [1]


Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքն ունեցել է 240 առկա բնակիչ, որից տղամարդիկ կազմում են 49%, կանայք՝ 51%։ Ըստ տարիքային կազմի բնակչությունը բաշխված է հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 34%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 14%։ Գյուղն ունի 45 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (74 հա), խաղողի այգիները (8 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 48 և 205 հեկտար։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ստորին Հրազդանի ջրանցքի ջրերով։ Զբաղվում են խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, թռչնաբուծությամբ, անասնապահությամբ։

Համայնքի հիմանխնդիրներ խմբագրել

Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի հարցն է և ոռոգման, խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, դպրոցաշինության հարցը։ Կարևորվում է նաև գյուղտտնտեսական մթերքների իրացումը։

Ծանոթագրություններ խմբագրել