Ուրցալանջ
Ուրցալանջ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, մարզկենտրոնից գտնվում է 53 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ուրցալանջ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Արարատի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 24,73 կմ² | |
ԲԾՄ | 1850 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 157[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Զովաշեն, Քեշիշվերան, Քեշիշքենդ, Քեշիշքյանդ, Քեշվերան անվանումները։ Ուրցալանջ է վերանավանվել 1967 թվականին։ Գյուղից 2-3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Կապուտխաչ հնավայրը։ Գյուղը տեղադրված է Արածո գետի վերին հոսանքում, Գեղամա լեռների հարավահայաց լանջերին։ Ծովի մակարդակից ունի 1850 մ բարձրություն։
Կլիման
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռը տևական է, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -8-ից -12 °C , հուլիսյան միջինը՝ 15-ից 18 °C։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Ունի սառնորակ աղբյուրներ։
Բնակչություն
խմբագրելՏարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 43 | 288[2] | 544 | 206 | 382 | 160 | 165 | 187 | 151 | 182 | 194 | 157[1] |
Տնտեսություն
խմբագրելԳյուղն ունի 55 տնտեսություն, տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 2073 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 225 հա։ Տնամերձ հողակտորներում ունի բազմամյա տնկարկներ։ Զբաղվում են դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային և կերային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- Ուրցալանջ Արխիվացված 2014-09-12 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրել- Արարատի մարզպետարան Արխիվացված 2012-04-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրցալանջ» հոդվածին։ |