Չորաթան
Չորաթան, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում, Երևանից՝ 223 կմ, մարզկենտրոնից՝ 90 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Չորաթան | ||
Չորաթանի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Գյուղապետ | Վարուժան Բաղմանյան | |
ԲԾՄ | 1000 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1 050 մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | չորաթանցի, չորաթնեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
ՊատմությունԽմբագրել
1750 թվականին Ղարաբաղից 12 ընտանիքներ գալիս և ներկայիս գյուղատեղից 1,6 կմ հեռավորության վրա գտնվող ներքին շեն հանդամասում բնակություն են հաստատում, իսկ հետագա տարիների ընթացքում աստիճանաբար իջնում և վերջնական բնակություն են հաստատում ներկայիս Չորաթանի տարածքում[1]։
ԿլիմաԽմբագրել
Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 23 C է, ձմռանը՝ -1 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1000 մ բարձրության վրա։
ԲնակչությունԽմբագրել
Չորաթանի ազգաբնակչության փոփոխությունը[2]
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2012 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 413 | 395 | 743 | 1022 | 1283 | 1368 | 1138 | 1121 | 1088 | 1136 | 1050 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։
Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Տավուշի մարզպետարան, Չորաթան
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 165»։ Վերցված է 2014 Մայիսի 20