Մալիշկա

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Մալիշկա, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 4 կմ հարավ-արևելք, Արփայի աջակողմյան Մալիշկա վտակի ափին, պատմական Մոզ քաղաքի հարևանությամբ։

Գյուղ
Մալիշկա
Malishka Village, Armenia.jpg
Մալիշկա գյուղը գարնանը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետՆազարյան Գարիկ
Մակերես86 կմ²
ԲԾՄ1200 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5303[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
##Մալիշկա (Հայաստան)
Red pog.png
##Մալիշկա (Վայոց ձորի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Բնակավայրը փռված է Արփա գետի աջ ափին, շուրջ 250 հա-ի վրա։ Գյուղի վարչական տարածքը կազմում է 7150 հա, սահմանակից է Եղեգնաձոր և Վայք քաղաքներին, Գլաձոր, Վերնաշեն, Կարմրաշեն, Հերհեր, Արին, Զեդեա և Ագարակաձոր գյուղերին։ Գյուղի տարածքով է անցնում Հայաստան-Իրան միջպետական ավտոմայրուղին։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղը վերաբնակցվել է 1828-1831 թթ. Իրանի Խոյ և Սալմաստ գավառներից ներգաղթված հայ ընտանիքներով։ Այդ տարիներին վերաբնակեցվել է 42 ընտանիք։

Մալիշկայի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 261 1281 1808 2368 2715 3538 3980 4591 5128

ՏնտեսությունԽմբագրել

Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ, դաշտավարությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Մալիշկայում կա Սբ. Գևորգ եկեղեցի (1850 թ.), իսկ 3 կմ հարավ-արևելք պատմական Մոզ քաղաքի ավերակները (VII-XV դդ.), VII դարի ամրոց, IX-XIV դարերի խաչքարեր։ Գյուղի շրջակայքում են գտնվում “Բերդաջուր” և “Ահեկաբերդ” միջնադարյան ամրոցները, իսկ 1,5 կմ արևելք՝ XVIII դարի կամուրջ։

Գյուղում անցած դարում կառուցվել է երկու հուշարձան՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված մալիշկեցիների հիշատակին, իսկ այս տարի կառուցվել է հուշաքար աղբյուր՝ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Մալիշկայում ներկայումս գործում է սուրբ Աննա եկեղեցին, որի հարակից բարեկարգ տարածքը հարմարավետ հանգստի գոտի է դարձել բնակչության, առանձնապես երիտասարդների, համար։

ԿենցաղԽմբագրել

Գյուղում գործում է 2 միջնակարգ դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի տուն, առողջապահական կենտրոն, առևտրի 20 կետ, զովացուցիչ ջրերի 2 փոքր արտադրամասեր, ապահովված է խմելու և ոռոգման ջրով։ Խորհրդային տարիներին գյուղում գործել է կոնդեսատրների գործարանը շուրջ 600 աշխատեղով, որը այնուհետև վերափոխվել է թանկարժեք քարերի մշակման և ոսկու վերամշակման արտադրամասի, սակայն այսօր չի գործում։

Մշակույթի տանը գործում է գրադարանը, պարի, նկարչության, ըմբշամարտի, խմբակներ։

Մալիշկայի տոնավաճառԽմբագրել

19-րդ դարի կեսերին գյուղում եռանդուն գործունեություն է ծավալել ծնունդով շամախեցի, ռուսական բանակի կապիտան, բանաստեղծ, Վայոց ձորի գավառի տեսուչ Պետրոս Մադաթյանը (մականունը՝ Սեյադ)։ Նրա ջանքերով գյուղում կառուցվել է առևտրական 60 կրպակ։ Պիտի բացվեր նաև արհեստավորաց տուն և վարժարան, որոնց շնորհիվ պիտի ծաղկում ապրեին հայկական մի քանի հնագույն արհեստներ։ 1857 թվականին Պետրոս Մադաթյանը թույլատրություն է ստանում ռուսական կառավարությունից Մալիշկա գյուղում տոնավաճառ կազմակերպելու համար։ Այս տոնավաճառը պետք է դառնար ավանդական և տեղի ունենար ամեն տարվա մայիսի 23-ից մինչև հունիսի 4-ը։ Այս նախաձեռնությունը ձախողվում է, իսկ կրպակներն ու տոնավաճառի համար հանպատրաստից տաղավարները քանդվում են։ Հետագայում փորձեր են արվել վերակենդանացնել այս գաղափարը, բայց անհաջող[3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Հունիսի 13 
  3. Հանրագիտակ օրացույց, 1991, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն

Արտաքին հղումներԽմբագրել