Ջրաշեն (Լոռու մարզ)

գյուղ ՀՀ Լոռու մարզում
Այս հոդվածը Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջրաշեն (այլ կիրառումներ)։

Ջրաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։

Գյուղ
Ջրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու մարզ
Համայնք Սպիտակ համայնք[1]
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3756 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս1821
Ջրաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)##
Ջրաշեն (Լոռու մարզ) (Հայաստան)
Ջրաշեն (Լոռու մարզ) (Լոռու մարզ)##
Ջրաշեն (Լոռու մարզ) (Լոռու մարզ)

Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Որդնավ գետի ափին։ Վերանվանվել է Ջրաշեն 1940 թվականին[2]։

Ընդհանուր նկարագրություն

խմբագրել

Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերին։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից 1828 թ.-ին։ Քանի որ առաջին մի քանի ընտանիքները շնչերի քանակով չէին լրացնում այն անհրաժեշտ թիվը, որպեսզի բնակավայրը գյուղի կարգավիճակ ստանար, ուստի միայն 1830 թ.-ին, երբ արդեն ռուս-թուրքական պատերազմի հետևանքով բնավեր եղած այլ ընտաքիներ ևս եկել և հիմնվել գյուղատեղում, այն գրանցվեց որպես գյուղ և կոչվեց Վարնդավ (բարբառվեց՝ Որդնավ), ի պատիվ նախկինում նույն վայրերում գոյություն ունեցած, սակայն ավերված ու լքված, նույնանուն գյուղի։

Գյուղի շրջակայքում, օրինակ, «Արպադարասի» կոչվող հանդնամասում քննախույզ աչքը կարող է նկատել նախկին գյուղատեղի հետքերը։

Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ, ընդգրկված են Ջրաշենի հետևյալ հուշարձանները.

1. Մ.Թ.Ա. 4-3 հազարամյակների բնակատեղի, որը գտնվում է գյուղի մեջ, գետակի ձախ ափին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 2. 19-20-րդ դարերի գերեզմանոց, որը գտնվում է գյուղի հարավային եզրին, 3. Միջնադարյան գյուղատեղի, որը գտնվում է «Արփադարասի» կոչվող վայրում, 4. Մ.Թ.Ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, որը գտնվում է Ջրաշենի արևելյան եզրին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 5. 1884 թ. կառուցված եկեղեցի և 19-րդ դարի զանգակատուն՝ գյուղի մեջ, որը 1988 թ. երկրաշարժից ավերվել է։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Մեզ հասած ստուգաբանություններից մեկն այն է, որ Ավարայրի ճակատամարտից հետո ի պատիվ Վարդան զորավարի, այդ ժամանակի չափանիշներով մեծ ու նշանավոր շեներից շատերը վերանվանվեցին դյուցազնասիրտ սպարապետի անունով։ Ենթադրվում է, որ գյուղը նախ կոչվել է Վարդանավան, ապա խոսակցական լեզվում, հնչյունափոխվելով ու կրճատվելով, վերածվել Որդնավի։ Մեկ այլ ստուգաբանություն անունը կապում է վարդ բառի նախնական իմաստի՝ ջրի հետ, այսինքն՝ վարդ-ջուր (վարդավառ-ջուր ցողելու ծես)։ Ըստ երևույթին, հենց սա էլ հիմք ընդունելով՝ 1949 թվականին գյուղը վերանվանվեց Ջրաշեն (մի որոշ ժամանակ կոչվել է նաև Ջրաշատ)։

Կա նաև ավելի պարզ վարկած։ Գյուղը հիմնադրվել է Որդնավ գետի ափին։ Գուցե հենց նրանից էլ առել է իր անունը։

Պատմություն

խմբագրել

Երկրաշարժից ավերված 720 տան փոխարեն կառուցվել է միայն կեսը։ Այժմ բնակարանաշինարարության ասպարեզում դրական տեղաշարժեր կան։ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվեց 15 տուն, նույն բանկի կողմից կառուցվել է գյուղի ջրագիծը, լուծվել է խմելու ջրի հիմնահարցը։ Երկրաշարժից առաջ գյուղում գործում էր 35 մահճակալով հիվանդանոցը, որն այժմ վերակառուցվել է։

Չնայած գյուղն ունի 173 տարվա կենսագրություն, սակայն միջնակարգ դպրոցի առաջին շենքը շահագործման է հանձնվել 1956 թ.-ին, նույն թվականին էլ կրթօջախն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։

Բնակչություն

խմբագրել

Ջրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 185 1705 2056 2179 1706 2470 2479 1284 3352 3096[4]

Վարդնավի բնակչությունը 1831-1931թթ[5]

Տարի 1831 1873 1886 1908 1914 1914 1916 1919 1922 1931
Բնակիչ 185 1044 1450 1873 2060 2181 2412 2374 2054 2151

1873-1886թթ կամերալ ցուցակագրման համաձայն[6]

1873 թվականին Վարդնավում առկա էր 131 տուն 1044 բնակչով, որից 531 տղամարդ և 513 կին։

1886 թվականին գյուղում կար 150 տուն 1408 բնակչով, որից 749 տղամարդ և 659 կին, ինչպես նաև հոգևորականների 3 տուն (23 տղամարդ և 19 կին), ընդհանուր առմամբ 153 տուն 1450 բնակչով։

Կրթություն

խմբագրել

Վերաբնակեցված տարոնցիները կառուցեցին եկեղեցի, որի շինարարությունն ավարտվեց 1884 թ., և կոչեցին Սբ. Նշան։ Այն հավատքի տան և կրթօջախի իր դերը կատարեց մինչ բռնի փակումը՝ 1930-ական թվականները։ Իսկ խորհրդային շրջանում առաջին դպրոցները բացվել են համեմատաբար մեծ սենյակներ ունեցող տներում և կոչվել տանտերերի անուններով։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է երկրաշարժից հետո՝ 1990թ., ուր սովորում է 425 աշակերտ։ http://lori.mtad.am/about-communities/557/

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 419 — 804 էջ։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Կորկոտյան, Զավեն (1932). «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»: 132–133. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 93, ցուցակ 1, գործ 217, թթ 46-119