Բովաձոր

գյուղ ՀՀ Լոռու մարզում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բովաձոր (այլ կիրառումներ)

Բովաձոր (նախկինում` Մաքսիմ Գորկի, Ալեքսանդրովկա, Ղարամահմեդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանում, Ստեփանավան քաղաքից մոտ 2 կմ հյուսիս՝ Լեջան լեռան ստորոտում, Ուռուտ գետի ստորին հոսանքի ձախ կողմում։

Գյուղ
Բովաձոր
Բովաձոր.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
Հիմնադրված է1818 թ. թ.
Մակերես11.64 կմ²
ԲԾՄ1415 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն231[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբովաձորցի
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքlori.mtad.am/about-communities/488/ (հայ.)
##Բովաձոր (Հայաստան)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Բովաձոր գյուղը հիմնվել է 1818 թ. գեներալ Երմոլովի զինվորների, Սարատովից և Կուրսկից եկած ռուսների կողմից։ Սկզբում այն գտնվել է Էրիվան - Թիֆլիս ճանապարհին կից, որտեղով 1829 թ. հունիսի 11-ին անցել է Ալեքսանդր Պուշկինը, իսկ 2 օր անց այդ նույն ճանապարհով Թիֆլիս են տարել Ալեքսանդր Գրիբոյեդովի դին։ Սակայն առաջին իսկ գարնան ջրհեղեղը մեծ վնասներ է պատճառել գյուղի բնակիչներին, և գյուղը տեղափոխվել է դեպի արևելք, որտեղ էլ գտնվում է մինչ այսօր։ Գյուղը սահմանակից է 4 այլ համայնքների վարչական տարածքներին, որից մեկը Ստեփանավան քաղաքն է։

ՊատմությունԽմբագրել

Գյուղի կառուցումը տևել է 7 տարի։ Տարածքը կազմել է այժմյան Բովաձորի 1/4 -րդ մասը։ 18 ընտանիք ունեցող գյուղը սկզբում ի պատիվ Կովկասն ազատագրող ռուս ցար Ալեքսանդր I, անվանվում է Նովոալեքսանդրովկա, իսկ 1935 թվականին ռուս մեծանուն գրողի պատվին կոչվում է Մաքսիմ Գորկի։ Հայաստանի հանրապետության կազմավորումից հետո՝ 1991 թվին այն ստացավ Բովաձոր անունը[2]։ Գյուղն ունեցել է ծխական դպրոց և եկեղեցի, սակայն վերջինիս տարածքում 1936 թվականին կառուցվել է մեկ այլ դպրոց։

Գյուղի թիկունքի բարձրաբերձ լեռներում է գտնվում 15 մետր խորությամբ հանքահորը։ Գյուղի տարածքով է անցնում «Լոռվա ջրանցք» (նախկինում՝ Սարատովկա - Նոյեմբերյան)։ 1971-1972 թթ. գյուղի ճանապարհի մուտքի սկզբնամասում՝ ձորի վրա կառուցվել է կամուրջ։ Ներկայումս գյուղում կա մեկ դպրոց, որը վերանորոգվել է 2000 թվականին, մեկ ակումբ, որը վերակառուցվել է 2001 թվականին, սակայն 2007 թվականից ոչ բարվոք վիճակում է և բուժկետ՝ գերմանական Կարմիր խաչի կողմից։ Գյուղի սկզբնամասում է գտնվում ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող աղբյուր-հուշարձանը։

Բովաձորը պատերազմերի տարիներինԽմբագրել

Ե՛վ առաջին, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմներին գյուղից մեկնել են հայ և ռուս զինվորներ։ Բովաձոր գյուղի բնակիչ վետերան 90 ամյակը բոլորած Պյոտր Կոբատենկոյի հավաստմամբ, չնայած գյուղի փոքրությանը, մեկնողների թիվը հասել է 83-ի։ Վերադարձել են միայն 41-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին է զոհվել և հետմահու Սովետական Միության Հերոսի կոչմանն արժանացել գյուղի բնակիչ Բոնդարև Իվան Իվանովիչը։ 1978 թ կառուցված դպրոցը անվանվել է ի պատիվ նրա, իսկ 1984 թ. նույն դպրոցի բակում բացվել է մեծ հերոսի կիսանդրին։

ԿլիմաԽմբագրել

Բովաձորն ունի խստաշունչ ձմեռ, որի ժամանակ ձյուն քիչ է գալիս։ Գարունը ուշ է գալիս, իսկ ամառներն անձրևային են և քամոտ։

ԲնակչությունԽմբագրել

Բացի ռուսներից գյուղում ապրել են նաև գերմանացիներ, լեհեր, քրիստոնյա թաթարներ, ուկրաինացիներ։ Գյուղի ստեղծման օրից բնիկները տարածքից քշել են թուրք մեծահարուստ Ղարա-Մամադին և նրա ողջ ցեղախմբին։ 1918 թ. ռուսերը, որոնց թիկունքում կանգնած էր հզոր պետություն, իրենց տան նկուղներում թաքցրել են Արևմտյան Հայաստանից գաղթած հայ ընտանիքների։ Նրանց թվում է եղել նաև Ալավերդի քաղաքի առաջին քարտուղար Բորիս Գյոզալյանի ընտանիքը։ Գյուղում բնակություն հաստատող առաջին հայը եղել է մեծահարուստ Թաթոս Նիկիտիչ Խանաղյանցը։ Նա ունեցել է ձիթահանքեր և պանրի գործարան։ 1922 թ. բոլշևիկների գալուց հետո Խանաղյանցը հեռացել է, իսկ գյուղը հայաբնակ է դարձել հիմնականում 1988 թ. ավերիչ Սպիտակի երկրաշարժից հետո։

Բովաձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[2].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 18 140[3] 278 362 427 277 309 301 192 326 231[1]

ԳյուղատնտեսությունԽմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։

Հասարակական կառույցներԽմբագրել

Բովաձորն ունի մեկ միջնակարգ դպրոց, որը վերանորոգվել է 2000 թ.։ Գյուղն ունի ակումբ, որը վերակառուցվել է 2001 թ., գրադարան, 1991 թ. գերմանական «Կարմիր Խաչի» կողմից բուժկետ[4]։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 49»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2013 Նոյեմբերի 15 
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Բովաձոր»։ Վերցված է 2013 Դեկտեմբերի 1