Դիտավան
Դիտավան (նախկին անվանումը՝ Ռևազլու), գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 9 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ կողմում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Դիտավան | |||
անգլ.՝ Revazlu ռուս.՝ Ревазлы ադրբ.՝ Revazlı | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշի մարզ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Հիմնադրված է | 19-րդ դար թ. | ||
ԲԾՄ | 770 մետր | ||
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼348 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | դիտավանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Պատմությունը՝ ըստ որոշ բնակիչների ավանդազրույցի
խմբագրելԴիտավանը հիմնվել է 19-րդ դարի սկզբին։ Մինչև 1967 թվականը կոչվել է Ռևազլու՝ Ռևազ քյոխվայի անունով։ Ըստ ավանդազրույցի՝ Գյուղը Ռևազ քյոխվայից գնել են գյուղի հիմնադիրներից Ավետյանները՝ «երկու ջուխտ «խրոմի» սապոկով և մեկ հնդկահավով»։ Գյուղի առաջին բնակիչներն են՝ Ավետյանները (Ավետիսյաններ), Սարիբեկյանները, Առաքելյանները, Ղիասյանները, Յարալյանները և այլն։ Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում[2]։ Գյուղացինները տեղափոխվել են ներկա տարածք որովհետև բամբակի այգինների պատճառով համաճարակ էր սկսվել գյուղում։ Սկզբում բնակավայրը ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ[2]։
1950 թվականին գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ[2]։
Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թվականին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը և վերակառուցել գյուղապետարանը[3], 2010 թվականին կառուցել է խմելու ջրի համակարգ[4], իսկ 2013 թվականին կառուցել է դպրոց[5]։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դիտավանի մշտական բնակչությունը կազմել է 348, առկա բնակչությունը՝ 314 մարդ[6], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Ճգնավորի քար» ամրոցը, «Հացուտի» եկեղեցին և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 «Համայնքի մասին. Դիտավան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Դիտավանը գազիֆիկացվել է, ունի նոր գյուղապետարան
- ↑ «Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում բացել է խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգ
- ↑ Դիտավան գյուղն արդեն նորակառույց դպրոց ունի
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 69. — 184 p.
- ↑ Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիտավան» հոդվածին։ |