Օրգով

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Օրգով, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավարևելյան փեշերին, Ամբերդի գետահովտում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1630 մ։

Գյուղ
Օրգով գյուղը Տեղերի Ռադիոօպտիկական կայանից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտն
Այլ անվանումներԵրկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի
ԲԾՄ1630 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն418[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Օրգով (Հայաստան)##
Օրգով (Հայաստան)

Անվանում խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկին անվանումներն են՝ Երկիով, Երկյով, Էրգյով, Էրգով, Որկովի[3]։

Կլիմա խմբագրել

Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռները ցուրտ են, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները շոգ են։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 23-25-ի սահմաններում, հունվարյանը՝ -4,-5-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 400-450 մմ։ Բնական լանդշաֆտները չոր տափաստաններ են։

Բնակչություն խմբագրել

Օրգովի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 54 237 380 223 390 426 376 354 443 511 418[1]
 
Քարայր - կացարան «Ճգնավորի այր»

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։ Գյուղի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես պտղատու այգիներ, վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր։ Զբաղվում են պտղաբուծությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետևյալ կերպ. արոտավայրեր՝ 185 հա, վարելահողեր՝ 2 հա, խոտհարքեր՝ 5 հա։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Արդյունաբերություն չունի։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գյուղի արևմտյան մասում պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի և բնակավայրի մնացորդներ։ Գյուղում կա Չրախլու կոչվող մատուռը, որի շրջակայքում գերեզմանատուն է։ Ըստ ավանդության Չրախլու նշանակում է ճրագով լի։ Կան ավերված խաչքարեր։ Այստեղ է գտնվում Պարիս Հերունու ռադիոօպտիկական կայանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան - Օրգով». www.nayiri.com. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 20-ին.