Թեղուտ (Տավուշի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեղուտ (այլ կիրառումներ)
Թեղուտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից 28 կմ հարավ-արևմուտք, Դիլիջան-Իջևան ճանապարհի վրա, Աղստև գետի ձախափնյակում։ Գյուղի մակերեսը 9,5 կմ քառակուսի է։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1550 մ, գտնվում է բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +19 C, ձմռանը՝ -2 C։
Գյուղ | ||
---|---|---|
Թեղուտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Տավուշ | |
Համայնք | Տավուշի մարզ | |
Մակերես | 9.5 կմ² | |
ԲԾՄ | 1150 մ | |
Կլիմայի տեսակ | մերձարևադարձային | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 1500[1] մարդ (2024) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | Թեղուտեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | tavush.mtad.am/about-communities/723/ (հայ.) | |
|
Պատմություն
խմբագրելԳյուղը հիմնադրվել է 1925 թվականին, սկզբում եղել է նախկին Ջարխեչ գյուղի թաղամասերից մեկը, հետագայում որպես առանձին գյուղ անվանվել է Հաղարծին, այնուհետև՝ Թեղուտ։ Եղել է Դիլիջան քաղաքի վարչական ենթակայության տակ, առանձին բնակավայրի կարգավիճակ է ստացել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1993 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ։
Բնակչություն
խմբագրելԸստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Թեղուտի մշտական բնակչությունը կազմել է 1342, առկա բնակչությունը՝ 1208 մարդ[1]։ Թեղուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1831 | 1959 | 1970 | 1987 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 267 | 613 | 770 | 1234 | 1353 | 1342[1] |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարեղենի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԹեղուտից 5 կմ հյուսիս, “Ճեռի հողեր” հանդամասում, գտնվել են Հայոց թագավոր Արտաշես Ա-ի (189-160 մ.թ.ա.) թողած երկու սահմանաքարերը արամեերեն գրով։ Թեղուտից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվում Հաղարծին և Ջուխտակ վանքերը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 80» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 13-ին.