Ակունք (Արագածոտնի մարզ)

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)

Ակունք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Թալին քաղաքից 7 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից հեռավորությունը 53 կմ հյուսիս-արևմուտք 2001 թվականին, գյուղի բնակչությունը 672 էր։ Հիմնականում բնակիչները զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։

Գյուղ
Ակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ԳյուղապետԼյովա Մանուկյան
Հիմնադրված է1829 թ.
Մակերես19,07 կմ²
ԲԾՄ1850 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն601 մարդ (2011)[1]
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ2209
Ակունք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)##
Ակունք (Արագածոտնի մարզ) (Հայաստան)
Ակունք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)##
Ակունք (Արագածոտնի մարզ) (Արագածոտնի մարզ)

1941 թվականին գյուղը Գյոզլուից անվանափոխվել է Ակունքի։ Ընդգրկված էր եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնվել է 1829 թվականին։ Գյուղին հիմնական բնակությունը հաստատվել են հայեր որոնք գաղթել են Կարսից, Մուշից, Խոյից և Ալաշկերտից։ Նախկինում կոչվել է Գյոզլի, Գյոզլու, Գոզլու և մտել է Երևանի նահանգի նախ Ալեքսանդրապոլի, ապա Էջմիածնի գավառների մեջ։ Վերանվանվել է Ակունք 1941 թ.-ից։ Ըստ ավանդության մի կույր մարդ լվացվում է գյուղի աղբյուրի ջրերով և աչքերը իբրև առողջանում են, այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը[2]։

1972 թ.-ից՝ մտել է Արագածի շրջանի մեջ։ Գյուղից հյուսիս Սուրբ Սարգիս կոչվող ավերակ մատուռն է, որն ուխտատեղի է համարվում, կան նաև կիկլոպյան բերդի ավերակներ և խաչքարեր, ունեցել է նաև Սուրբ Ստեփանոս (789 թ.) անունով եկեղեցի։

1829 -1832 թթ. այստեղ բնակություն են հաստատել Կարսից, Մուշից, Խոյից և Պարսկաստանի Խոյ գավառից գաղթած հայերը։

Գյուղն ունի 238 տնտեսություն։ Ունի դպրոց, կապի հանգույց, մանկապարտեզ, բուժկետ։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղն ընկած է Արագածի լեռնազանգվածի հարավարևմտյան լանջին, սահմանափակ տարածքով սարահարթում և շրջափակված է հյուսիսից աղեղնաձև դեպի արևելք և դեպի արևմուտք ձգվող լեռնաբլուրներով։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 18-20-ի սահմաններում, հունվարյանը՝ -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։

Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան բերդի ավերակներ։ Գյուղի կենտրոնում կա ինքնաբուխ սառնորակ աղբյուր։

Բնակչություն խմբագրել

1831 թ.-ին ունեցել է 64, 1873 թ.-ին՝ 526, 1916 թ.-ին՝ 1098, 1959 թ.-ին՝ 789, 1979 թ.-ին՝ 644 բնակիչ։ Համայնքի բնակչությունը կազմում է 653 մարդ, որից 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 39%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները՝ 51%, հետաշխատունակները՝ 10%։

Ակունքի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 1831 1873 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 64 526 614 789 765 644 804[4] 672[5] 601[6]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. «Արագածոտնի մարզպետարան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 25-ին.
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 12» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 25-ին.
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 546
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակունք (Արագածոտնի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 236