Արշալույս (Արմավիրի մարզ)

գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արշալույս (այլ կիրառումներ)

Արշալույս (մինչև 1935 թ․՝ Քյորփալու), գյուղ Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում։ Գյուղը 1828-1830 թթ. հիմնադրվել է Քյորփալու անվամբ, 1935 թվականին վերանվանվել է Արշալույս։ Գտնվում է մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքամայր Երևանից գտնվում է մոտավորապես 19 կմ, Վաղարշապատից՝ մոտ 5 կմ հեռավորության վրա։ Գտնվում է Վաղարշապատ-Արմավիր մայրուղու վրա։ Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 860 մ։

Արշալույս
Արշալույս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղԱրմավիրի մարզ, Էջմիածնի գավառ և Էջմիածնի շրջան
Հիմնադրված է1828-1830թթ թ.
Այլ անվանումներնախկինում Քյորփալու
Մակերես17.56 կմ²
ԲԾՄ865 մ
Կլիմայի տեսակՉոր, Խիստ ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4250[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր, Եզդիներ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունարշալույսցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (23)
Փոստային ինդեքս1122[2]
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)##
Արշալույս (Արմավիրի մարզ) (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արշալույսի մշտական բնակչությունը կազմել է 4250, առկա բնակչությունը՝ 4252 մարդ[1]։ Բնակիչները 1831 թվականից ի վեր հայեր են, որոնց նախնիների մի մասը 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, կան Երևանի շրջակայքից եկածներ[3]։

Արշալույսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2008 2011
Բնակիչ 419 853[5] 1275 1216 1206 2102 2945 3032 3669[6] 4162 4200 4136 4250[1]

Արշալույս գյուղը խիտ է բնակեցված։ Պատճառը մերձերևանյան և տրանսպորտային բարենպաստ աշխարհագրական դիրքը, բերրի հողերի և ջերմության առատությունը, ոռոգման հնարավորությունների, ազատ աշխատանքային ռեսուրսների առկայությունը, ինչպես նաև ճանապարհների և բնակավայրերի խիտ ցանցն են։

Մշակույթ

խմբագրել

Արշալույսում կա միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, 2 արվեստի դպրոց, երաժշտական դպրոց, 2 սպորտային դպրոց, մշակույթի տուն։

Սահմանակից գյուղեր

խմբագրել

Արշալույսին սահմանակից են Արմավիրի մարզի Տարոնիկ, Ակնալիճ և Հայթաղ գյուղերը։

Արդյունաբերություն

խմբագրել

Արշալույսում ներկայումս գործում է «Արփենիկ» գինու գործարանը, ցեմենտի գործարան։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Տարածքում զարգացած է խաղողագործությունը, որը պայմանավորված է աշխարհագրական հարմար դիրքով, ինչպես նաև Արտիզանյան ջրով որը շատ է նպաստում նաև բանջարաբուծությանը։

Բանջարեղենից ամենա տարածվածը կարտոֆիլն է, որը համարվում է նաև «երկրորդ հաց», ամեն տարի այստեղից և այստեղի գյուղերից դեպի Վրաստան արտահանվում է ավելի քան 50 հազար տոննա կարտոֆիլ, ամբողջ Հայաստանից՝ ավելի քան 250 հազար տոննա, իսկ ոնջ Հայաստանում կարտոֆիլի համախառն բերքն անցնում է 600. հազար տոննան։

Աշխարհագրություն և կլիմա

խմբագրել

Գյուղի համար շատ կարևոր հանգամանք է Մայրաքաղաք Երևանի հարևանությունը և Էջմիածնի հարևանությունը։ Տարածքը Համարյա ամբողջովին հարթավայրային է։

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, ձմռանը միջին ջերմաստիճանը հասնում է -2-ից -6։ Ամառը մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C, գրեթե նույն կլիման ինչ Վաղարշապատում։

Պատմական կառույցներ

խմբագրել

Ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (կառուցվել է 1907 թվականին)։ Գյուղից մոտ 2 կմ հարավ գտնվում է Սուրբ Կարապետ սրբավայրը։ Այստեղ է գտնվում Գերմանական պատը, որտեղ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ պահվել են գերիները, նաև որպես բանտ, որի պատերի ներսում գտնվում է նախկին գործարանը (ներկայումս պահեստ)։

Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ներկայիս տարածքի վրա անհիշելի ժամանակներից գտնվել է բնակավայր, որը ստեղծված չէ հնագետների կողմից, և այժմ նախկին բնակավայրի հետքերը ավերված են, ներկայումս պահպանվել են 4 դամբարանադաշտեր, որոնք նույնպես հնագիտական լուրջ ուսումնասիրություն են պահանջում։

Պատկերասրահ

խմբագրել
 
Արշալույս գյուղի դեպի Արմավիր Հյուսիս Արևելք ընկած հատվածը
 
Արշալույս գյուղի դեպի կենտրոն հատվածը վերևից
 
Արշալույսի Համայնքապետարանը
 
Դեպի ԱԷԿ նայով կողմից
 

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. Code database of Armenia, Արմավիր
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 476 — 1008 էջ։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 36» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 5-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 574

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշալույս (Արմավիրի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 104