Խորոնք (Արմավիրի մարզ)

գյուղ ՀՀ Արմավիրի մարզում

Խորոնք, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանում։

Գյուղ
Խորոնք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ՇրջանՎաղարշապատի տարծաշրջան
ԳյուղապետՍարգիս Նահապետյան
Մակերես7 կմ²
ԲԾՄ830 մ
Կլիմայի տեսակչոր ցամաքային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2333 մարդ (2008)
Խտություն333 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունԽորոնք
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (231)[1]
Փոստային ինդեքս1130[2]
##Խորոնք (Արմավիրի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Խորոնք (Արմավիրի մարզ) (Արմավիրի մարզ)
Red pog.png

ԱշխարհագրությունԽմբագրել

Հեռավորությունը Երևանից՝ 24 կմ, մարզկենտրոնից 27 կմ, ՀՀ պետական սահմանից՝ 6 կմ։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում, ծովի մակարդակից ունի 830 մ բարձրություն։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24 °C-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի նախնիները այստեղ են գաղթել Վանի, Բայազետի, Արճեշի, Արծափից և այլ գավառներից[3]։

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2004
Բնակիչ 175 534 614 818 1157 1680 2058 2274 2629

ՄշակույթԽմբագրել

Պատմամշակութային կոթողներ՝ բնակատեղի (մ.թ.ա. 1-ին դ. մ.թ. 1-ին դ), գերեզմանոց (18-20-րդ դդ.), եկեղեցի՝ Ս. Նշան (1880 թ.), 2-րդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան (1988 թ.), մատուռ (18-20 դդ.)։

ՏնտեսությունԽմբագրել

Համայնքի զբաղեցրած տարածքը՝ 698.0 հա, որից՝ 357.4 հա վարելահողեր, 19.6 հա այգի։ Համայնքն ունի 1 դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, երաժշտական դպրոց։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել