Սիսավան (Արարատի մարզ)

գյուղ ՀՀ Արարատի մարզում

Սիսավան (նախկին անվանումը՝ Ենգիջա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից 6-7 կմ, մարզկենտրոնից` 15 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Սիսավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԱլիկ Կարապետյան
Հիմնադրված է1831 թ.
Մակերես16.5 կմ²
ԲԾՄ869 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1841[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Սիսավան (Արարատի մարզ) (Հայաստան)##
Սիսավան (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը։ Սիսավան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին[2]։

Գտնվում է Արարատյան դաշտի նախալեռնային գոտում` ծովի մակարդակից 869 մետր բարձրության վրա։

Կլիմա խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ ՀՀ 2011 թվականի մարդահամարի արդյունքների՝ Սիսավանի մշտական բնակչությունը կազմել է 1841, առկա բնակչությունը՝ 1721 մարդ[1]։ Մինչև 1918 թվականը եղել է ադրբեջանաբնակ, այնուհետ ունեցել է խառը հայ-ադրբեջանական բնակչություն[3]` աստիճանաբար դառնալով զուտ հայաբնակ[2]։

Սիսավանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 37 189[3] 313 390 480 879 1482 1694 1500 1914 1900 1841[1]

Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի 446 տնտեսություն, դպրոց, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 364,47 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը, եթե նախկինում օգտագործվում էին որպես վարելահողեր, ապա ներկայումս հիմնվել են պտղատու և խաղողի այգիներ, և դրանց տարածքը կազմում է մոտ 194,54 հա, իսկ վարելահողերը զբաղեցնում են մոտ 144,72 հա։ Բնակչությունն զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ, զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքում կառուցված է և գործարկման եզրին է Սիսավանի գինու և կոնյակի գործարանը։ Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են մանկապարտեզի բացակայությունը, մշակույթի տան և դահլիճի վերանորոգումը, խմելու ջրագծի 3 կմ հիմնանորոգումը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 2, էջ 625
  3. 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 180» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 Մարտի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել